Երբ ես տխուր եմ
Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ տխրում ենք։ Ամեն մարդու մոտ տխրելու պատճառը տարբեր է։ Մեկը ցածր գնահատական է ստացել, մյուսը ինչ-որ հարցում համաձայնության չի եկել ծնողների հետ։ Կարող եմ ասել, որ տխրում են ոչ միայն մարդիկ։ Կենդանիներն էլ են տխրում։ Վստահ եմ՝ տեսած կլինեք, թե ինչպես է շունը մռութը դնում թաթերի վրա և տխուր աչքերով նայում աջ ու ձախ։
Իհարկե, տխրելը այնպիսի բան չի, որ գա, այն ժամանակ երբ ուզես։ Երբ ես եմ տխրում, փորձում եմ հասկանալ պատճառը և մտածում եմ, թե ինչ կարող էի անել, որ այս իրավիճակի մեջ չգտնվեի։ Երբ նույնիսկ դրանից հետո տխրություն է մեջս, փորձում եմ զբաղվել նրանով, ինչն ինձ ուրախություն է պարգևում։ Ինձ համար դա շփումն է ձիերի հետ։ Երբ գնում եմ ձիերի մոտ, ցանկացած վիշտ և մտորում գլխիցս դուրս է սլանում։ Բոլորս էլ գիտենք, որ կենդանիները շատ լավ են զգում տիրոջ ցանկացած հույզ։ Երբ իմ շունիկը՝ Հոլլին, զգում է իմ տխրությունը, ամեն կերպ փորձում է ինձ ուրախացնել։ Նա խաղալիք է բերում, հրամաններ է կատարում և այլ գործողություններ անում։ Կարճ ասած՝ անում ամեն ինչ, որ ես չտխրեմ։ Եթե դա չի օգնում, նա ուղղակի պառկում է ոտքերիս վրա և փոխանցում ինձ իր անվերջ էներգիան։ Դրանից հետո ոչ-ոք չի մնա տխուր։ Նույն կերպ էլ ես եմ նրան օգնում, երբ նա է տխուր։
Դե ինչ, չտխրե՛ք։
Մտքերը՝ Էմմա Ապրեսովայի
Մեկնաբանություն
Շատ անկեղծ ու ջերմ էս գրել։Ինձ հատկապես դուր եկավ, թե ինչպես ես պատմել քո շան ու ձիերի մասին։
Ուսուցողական օր ծնողի հետ
Այսօր ճամփորդություն չունեինք, բայց փոխարենը մեզ հյուր էին եկել Նարե Կարապետյանի մայրիկը և Արեգի հայրիկը։ Նրանք մեզ համար հետաքրքիր բան էին պատրաստել,որպեսզի ներկայացնեն, նոր բան սովորացնեն։ Կասեմ, որ շա՜տ հետաքրքիր էր։ Մենք հանդիպել ենք գրադարանում, Նարեի մայրիկը մասնագիտությամբ ֆինանսիստ է, աշխատում է ԱԿԲԱ բանկում։ Մենք ուսումնասիրել ենք շատ ծրագրեր, որոնք կառավարվում են արհետական բանականության շնորհիվ։ Սկզբում խոսել ենք արհեստական բանականության մասին, վատ կողմերի և լավ կողմերի մասին, ինչպես ճիշտ օգտագործել, մեր անվտանգության մասին և այլն, օրինակ՝ մեզ ցույց տվեց Gemini ծրագիրը, որը կարող էինք օգտագործել chatgpt-ի փոխարեն, այն շատ ավելի լավ ծրագիր է, եթե իհարկե այն ճիշտ օգտագործենք: Հատուկ նկարներ պատրաստելու համար մեզ առաջարկեց Nano banana ծրագիրը, որը, ինչպես ասացի, նկարներ ստեղծելու համար է։ Ւնձ հետաքրքրեց այս ծրագիրը, քանի որ նոր ծրագիր էր ինձ համար, գրանցվեցի, բայց պարզվեց, որ այն գումարով է: Երաժշտությամբ հետաքրքրված սովորողների համար առաջարկեց Suno-ն, այն իսկապես հրաշալի ծրագիր էր, ճիշտ է, ես չպատրաստեցի երգ, բայց ընկերներս պատրաստեցին, և այն իսկապես հրաշալի էր: Նարեի մայրիկի պատրաստածը շատ հետաքրքիր էր: Արեգի հայրիկը մեր հաջորդ հյուրն էր, կրկին հանդիպեցինք գրադարանում, նա մասնագիտությամբ տնտեսագետ էր, իսկ աշխատավայրը՝ Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանց: Նրա մասնագիտության անվանումը մեզ ապշեցրեց, որովհետև նա աշխատում էր որպես հրեշտատ (angel)։ Փորձեմ բացատրել հրեշտակի աշխատանքը․ երբ, օրինակ, ես մի բիզնես բացեմ, և ինձ այդ բիզնեսի համար գումար հարկավոր լինի, ես դիմում եմ հրեշտակին, և նա ինձ օգնում է այդ հարցում։ Եթե ճիշտ եմ հիշում, այդ մասնագիտությունը դա էր նշանակում, հնարավոր է՝ մի քիչ սխալ հասկացած լինեմ: Արեգի հայրիկը լավ հումոր ուներ, ինձ դա դուր եկավ, նա մեզ շատ-շատ բաների մասին պատմեց, այնքան, որ հիմա ձեզ պատմելիս կեսը մոռանում եմ: Մենք կրկին խոսեցինք արհեստական բանականության մասին բայց այս անգամ քիչ, խոսեցինք բիզնեսի մասին, մի քանի շատ կարևոր կանոնների մասին և այլն: Մեր զրույցն սկսեցինք առաջնորդության մասին, թե ով է իսկական առաջնորդը․ սա իսկապես շատ կարևոր բան էր, ճիշտ է, մասամբ ես գիտեի դրա մասին, բայց ով որ չգիտեր, նրա համար սա մեծ ձեռքբերում կլինի: Խոսեցինք նաև արժեքների մասին, շատ չեմ հիշում թե այս թեմայով ինչ ենք խոսել, բայց սա նույնպես լավ թեմա էր: Արեգի հայրիկի հետ շատ հետաքրքիր էր, նրա հետ զրուցելը նույնիսկ հաճելի էր: Վերջում մեզ ասաց 5 կարևոր բան, որը պետք է յուրաքանչյուր մարդ միշտ պահպանի դրանք են․ պետք է լինել հետաքրքրված և շատ հարցեր տալ, երկրորդը, որ պետք է լինել բարի, երրորդը` որ լավ սովորենք , քանի որ աշխարհը շատ արագ է հիմա փոխվում, չորրորդը` որ չվախենանք սխալվելուց, սա իմ իմացած ամենակարևոր կաննոներից մեկն է, քանի որ մենք սխալվելով ենք սովորում, և վերջապես հինգերորդը` վերցնել պատասխանատվություն: Այսպես ավարտվեց մեր օրը․ շատ ուսուցողական էր այն և հետաքրքիր:
Նյութը՝ Վիկտորյա Միրզոյանի
Մեկնաբանություն
Կարդալով սա հասկանում եմ, որ շատ հետաքրքիր ու զվարճալի օր եք ունեցել։ Առաջին հանդիպմանը ես էլ էի ձեր հետ և ինձ իսկապես շատ դուր եկավ։
Արվեստ
«Արվեստ» թեման ընտրեցի, քանի որ այն մարդու ինքնարտահայտման, զգացմունքների ու մտածողության ամենախորը ձևերից մեկն է։ Արվեստը ուղեկցում է մարդուն դեռ հնագույն ժամանակներից։ Ներկայացրեցի բոլոր ճյուղերը՝ երաժշտություն, ազգային պարեր, բալետ, գրականություն, թատրոն, նկարչություն և այլն։ Յուրաքանչյուր ճյուղ յուրովի է փոխանցում հույզեր, օրինակ՝ նկարչությունը՝ գույներով և պատկերներով։ Նկարելիս արվեստը տալիս է մտքի և հոգու թռիչքը գույների և պատկերների միջոցով։ Նկարին նայելիս հասկանում ես՝ նկարիչն այդ պահին ինչ է զգացել՝ սեր, կարոտ, թե հայրենասիրություն։
Ես շատ եմ սիրում թե՛ կինո, թե՛ թատրոն դիտել։ Հաջորդ նյութս կլինի ֆիլմերի մասին։ Արվեստը զարգացնում է մարդու երևակայությունը, ճաշակը և հոգևոր աշխարհը։ Նյութը պատրաստելիս օգտվել եմ համացանցից, այնուհետև սկսել եմ ձայնագրել։ Ձայնագրությունն անելիս մի փոքր դժվարացել եմ, քանի որ այսպիսի աշխատանք առաջին անգամ էի անում։ Պատմելիս կողքի ձայներն էին խանգարում, և կտրվում էր մտքիս թելը, ու նորից էի սկսում ձայնագրել։ Այս աշխատանքն ինձ համար շատ հետաքրքիր էր։ Թե՛ նյութը ստեղծելը, թե՛ ձայնագրություններ անելը և հղումներ պատրաստելն ինձ տվեցին համակարգչային գիտելիքներ, և ավելի խորն ու բովանդակալից հասկացա «Արվեստ» բառի իմաստ։
Մտքերը՝ Բելլա Անտոնյանի
Մեկնաբանություն
Շատ լավ ես գրել, ինձ դուր եկավ, թե ինչպես ներկայացրեցիր արվեստը։ Կհետևեմ հաջորդ նյութիդ էլ, հետաքրքիր կլինի ֆիլմերի մասին լսել։
Համարձակը․ Գևորգ Կարապետյան
Գյուղի բոլոր երեխաները մի պատմություն էին պատմում այ գիշերային ամրոցում ուրվականներ են շրջում։ Արամը միշտ լուռ էր լսում այդ պատմությունները նրան հաճախ անվանում էին վախկոտ։Մի երեկո գյուղի եզրից երևաց տարօրինակ լուսարձակում։ Մարդիկ վախեցած փակեցին դռներն ու լամպերը հանգցրին, բայց Արամի ներսում մի բան շարժվեց: Եթե այնտեղ մեկը օգնության կարիք ունի։Նա հավաքեց իր ողջ ուժը ու բարձրացավ դեպի ամրոց։ Դուռը ճռռաց սիրտը արագ զարկեր տվեց, բայց նա առաջ գնաց։ Մութ սենյակում նա գտավ մի փոքրիկ աղջիկ վախից դողացող։ Արամը վերցրեց նրան ու տուն բերեց։Երբ գյուղացիները տեսան, որ նա վերադարձավ երեխայի հետ այլևս չկարողացան նրան վախկոտ անվանել։ Այդ օրից Արամին կոչեցին Համարձակը:
Մեկնաբանություն
Շատ հետաքրքիր պատմություն է, ինձ դուր եկավ, թե ինչպես Արամը չվախեցավ ու օգնեց փոքրիկ աղջկան։ Կցանկանայի իմանալ, թե հետո ինչ պատահեց ամրոցում։