May 20

հաշվետվություն

1.Տեղադրել բնագիտությանհայրենագիտության բաժնի հղումը

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Ես բոլոր նախագծերին մասնակցել եմ:

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Հայրենագիտություն
Հայոց Մայրաքաղաքները. Վան, Արմավիր
Գինեգործություն, Ոսկերչություն, Արծաթագործություն, Տարազ


Բնագիտություն
Բակտերիաներ և սնկերը
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ, ԲԱՇԽՈՒՄԸ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ
ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ
ԵՂԱՆԱԿ, ԴՐԱ ՏԻՊԵՐԸ, ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ
ՄԹՆՈԼՈՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Կենսոլորտ, նրա բաղադրիչները
Ամփոփիչ թեստային առաջադրանք․ մթնոլորտ
ԿԼԻՄԱ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԻՊԵՐԸ
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐ
Քամի առաջադրանք
Ամփոփիչ թեստային աշխատանք. ջրոլորտ

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Ես բոլորին մասնակցել եմ:

5.Ինչ հայրենագիտական մեկօրյա (քաղաքից դուրս, թանգարաններ) ճամփորդությունների ես մասնակցել։ Տեղադրիր հաշվետու հղումները։
Ես մասնակցում եմ բոլոր հայրենագիտական մեկօրյա ճամփորդություններին, բայց երրորդ ուսումնական շրջանում ճամփորդություններ չեն եղել:

6.Ինչ եռօրյա ճամբարների ես մասնակցել։ Որը կառանձնացնեիր, առաջարկներ, տեղադրիր հաշվետու պատումի հղումը։
Ես մասնակցել եմ շատ եռօրյա ճամբաների, բայց երրորդ ուսումնական շրջանում դեռ չեմ գնացել: Կցանկանամ գնալ եռօրյա ճամբար Բջնիում, Ենոքավանում:

7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Այո,կարող եմ:

8. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել:
Բոլորին մասնակցել եմ:

9. Ներկայացրու հետաքրքիր բնագիտական փորձ, կարող ես նկարահանել, տեղադրել բլոգում, հղումն ուղարկել։

9. 1-10 նիշով գնահատիր քո երրորդ ուսումնական շրջանը։
7/10

April 29

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:

Կենդանիներր միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

  1. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են:

Continue reading
April 22

ԿԵՆՍՈԼՈՐՏ, ՆՐԱ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

  1. Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:

Կենսոլորտը դա երկրագնդի այն ոլորտը որը բաղկացած է կենդանի օրգանիզմներից, այն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը:

2. Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները։

3. Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:

Կենդանի օրգանիզմների թագավորությունները չորսն են՝ բույսերի, կենդանիների, մանրէների և սնկերի։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։

4. Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք:

Կենդանի օրգանիզմները թթվածնի են ներշնչում և ածխաթթու գազի արտաշնչում, մարդը քարից տուն, փայտից կահույքը պատրաստում և այլն։

5. Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:

Կենդանի օրգանիզմները կենսոլորտում իրականացնում են նյութերի շրջապտույտ։

6.Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:

Ես ապրում եմ քաղաքում, որտեղ շրջակա միջավայրում կան հետևյալ կենդանի օրգանիզմները՝ զանազան ծառեր և բույսեր, թափառող և ընտանի կենդանիներ, տարբեր թռչուններ և բազմաթիվ մանրէներ։ Ծառերը հիմնականում ոչ պտղատու են, բույսերում գերակշռում են խոտերը, կենդանիների մեջ՝ շները, իսկ թռչունների մեջ՝ ագռավները։

7. Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:

Որպես բնապահպանական խնդիրներ կարող ենք նշել շրջակա միջավայրի աղտոտումը, արտադրական գործարանների կողմից արտանետումները մթնոլորտ և ջրային ավազաններ, ոչ սանիտարական անտառահատումները, տրանսպորտային միջոցների արտանետած գազերը և այլ շատ նմանատիպ գլոբալ խնդիրներ։-

April 17

Ամփոփիչ թեստային առաջադրանք․ մթնոլորտ

  • Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝
    կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):
  • Մթնոլորտի շերտերն են ներքնոլորտ, վերնոլորտ և արտաքին ոլորտ ։ Մենք ապրում և ստեղծագործում ենք ներքնոլորտային շերտում։
  • Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է ։ Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):
  • Տարբերում են քամու հետեյալ տեսակները՝ մուսոններ, լեռնահովտային քամիներ, պասսատներ, բրիզներ: Իրեն ուղղությունը չի փոխում պասսատները։
  • Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են անձրև ևձյուն:
April 9

ԿԼԻՄԱ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԻՊԵՐԸ

  1. Ի՞նչ է կլիման:Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
  2. Որո՞նք  են կլիմա ձևավորող հիմնական գործոնները:Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
  3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։Օրինակ՝ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխար­հագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երևանը՝ չոր ու տաք:
  4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Մեր երկրը ունի ցամաքային կլիմա ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:ետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:
  5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից: Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը` տաք,  տեղումները քիչ են:
  6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից: Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:
April 8

ԵՂԱՆԱԿ, ԴՐԱ ՏԻՊԵՐԸ, ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

1.Ի՞նչ է եղանակը:

Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը  դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Continue reading
April 1

ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:
    Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած
Continue reading
March 18

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին: Քամու բնութագրիչներից կարեոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը:
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը: Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է: Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
Continue reading