Գործնական քերականություն
1․ Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:
Այնքան շատ են խոչընդոտողներն ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:
Դե՛, ցո՛ւյց տուր շնորհքդ, թող տեսնեն, թե ինչեր ես անում:
Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:
Խոչընդոտող մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:
Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:
Հեթանոսական մեհյանի տեղում է կառուցվել այս տաճարը:
Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:
2․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ։
Ջորդանո Բրունոն ամբո՛ղջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:
3․ Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:
Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ:
Երկչոտ – անարի
Վտիտ – նիհար
Վճիտ – ականակիտ
Ականավոր – հռչակավոր
Բարի – գթառատ
4. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը ձմռվա անուշը։
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար։
Դուրսը քահանա, մեջը սատանա։
Գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի եղիր։
Գիտունի հետ քար քաշի, անգիտի հետ փլավ մի կեր։
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի շյուղն է տեսնում։
5. Պատմությունը շարունակի՛ր :
Տիեզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից: Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը: Պատուհաններից տեսնում էինք փոքր, փայլուն աստղեր։ Նավը թռչում էր շատ արագ, և մի տեսակ ազատ ու թեթև էինք զգում, կարծես ոչինչ չէր ծանրացնում մեզ։ Ուղևորները լուռ էին, ոմանք ոգևորված էին, ոմանք վախեցած, բայց բոլորը հիանում էին այն, ինչ տեսնում էին։ Մոլորակներ և լույսերի նոր համակարգեր երևացին հեռվում, և ամեն ինչ շատ գեղեցիկ էր։ Սա մեր առաջին մեծ արկածն էր տիեզերքում, և մենք գիտեինք, որ սպասվում են շատ հետաքրքիր իրադարձություններ։











