February 10

Իմ բլոգի քյուար կոդ

Սկզբում խոսել են QR կոդերի մասին․ ինչի համար են դրանք պետք, որտեղ են օգտագործվում, ոնց են դրանք ստեղծվում։ Հետո ուսումնասիրել եմ QR կոդեր սարքելու հարմար հարթակներ, ընտրել ենք մեր հավանած կայքը և պատրաստել ենք մեր բլոգների QR կոդերը մեր նախընտրած ձևավորմամբ։

QR կոդեր կարող եք պատրաստել, օգտվելով այս կայքերից․

Իմ բլոգի Qr-ը՝ ներքևում։

April 10

Գործնական քերականություն

1․Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ կազմի՛ր:

Ա. Այս, այդ, այն, նույն, որ, քանի, ինչ, ոչ:

Բ. Ինչ, տեղ, պես, քան, պիսի, երորդ:

Այստեղ, այսպես, այդպես, նույնպես, որքան, ինչպիսի, որերորդ, որքան, այսքան, նույնքան,այնպիսի, նույնպիսի, այդքան, ինչքան, ոչինչ, քանիերորդ։

2. Տրված դերանուններով բառեր կազմի՛ր:

Ես, ինքը (իր կամ յուր), այս, նույն, այլ, ամեն:

Եսասեր, եսակենտրոն, ինքնակամ, յուրաքանչյուր, իրական, նույնատիպ, ամենատես, նույնպես, այսօր, այլազգի, ամենակալ։

3.Տրված որոշյալ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի:

Ընտանիքի բոլոր անդամներով հավաքվեցինք խոհանոցում ընթրելու:
Առովոտյան բոլորը հավաքվում են դպրոցի նախասրահում պարելու։
Ամբողջ դասարանով գնացինք Գյումրի:
Նա կարդաց գիրքը և հակիրճ պատմեց ամբողջը:
Մենք ամենի ինչ պետք է անենք, որպեսզի հասնենք մեր նպատակին:
Յուրաքանչյուր աշակերտ ներկայացրեց, թե ինչպես էր անցկացրել իր ամառային արձակուրդը:
Իմ ընկերուհիները գիտեն իմ ամեն մի գաղտնիքը:

4.Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

Ինչ-որ, մի քանի, ուրիշ, ոչ մի, ոչ ոք, ոչինչ:

Ինչ-որ մեկը նրան հետևում էր:

Մի քանի օրից ես այցելելու եմ սահադաշտ:

Իմ եղբորից լավ ուրիշ ոչ ոք չի կարող ինձ պաշտպանել։

Ոչ մի դասարան չի անցել դերանուն թեման:

Այսօր ոչ ոք պատրաստ չէր դասին:

Ոչինչ չէր պատահի, եթե նրանք չգնային բակ:

5․ Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էր, որ իր ամբողջ սնունդը (սնունդ) եղել է ծովակաղամբն ու հում ձուկը:
Նա ամբողջ գյուղին (գյուղ) խորհուրդ էր տալիս նույն ձևով սնվել:

Իր կյանքի բոլոր տարիները (տարի) անցկացրել է նույն գյուղում:

Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով`բոլոր բժիշկներն (բժիշկ) ասել են (ասել), թե դա բացաոիկ ու անհավանական դեպք է:

Քնաբեր դեղերից ոչ մեկը չէր ազդել(չազդել):

Քառասուն տարի է, որ իր բոլոր գիշերներն (գիշեր) նվիրել է (նվիրել) իր անձի զարգացմանը:

Ամբողջ գիշեր (գիշեր) կարդում է, գրում ու նկարում:

Այդ օրը ոչ մի վթար(վթար) չի գրանցվել(չգրանցվել):

Նոր մեքենան առայժմ ոչ մի հաջողություն(հաջողություն) չունի:

Ամբողջ արձակուրդը (արձակուրդ) նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն:

6.Պարզի՛ր, թե տրված դերանուններն ի´նչ սկզբունքով են խմբավորվել և յուրաքանչյուր խմբին երեք-չորս դերանուն ավելացրո՛ւ:

Ա. Ես, դու, այս, ինչ, որ, մի, մենք, դուք սա, երբ։

Այս խմբում ընդգրկված են այն դերանունները, որոնք կազմված են միայն մեկ արմատից չունեն ածանց կամ այլ արմատ։

Բ. Ոչինչ, ամեն ոք, որտեղ, մեկմեկու, ամենայն, նույնքան, այսքան, ոչինչ։

Այս խմբում ընդգրկված են այն դերանունները, որոնք կազմված են երկու արմատից՝ բարդ կամ արմատից և ածանցից։

Գ. Ոչ ոք, ոչ մի, մի քանի, մեկն ու մեկը, ինչ-որ, այս ինչ, որևէ մեկը, յուրաքանչյուր ոք։

Այս խմբում ընդգրկված են այն դերանունները, որոնք կազմված են երկու կամ ավելի բառերի հարադրությամբ գրվում են առանձին

April 10

Գործնական քերականություն

Առաջադրանք 1
Կարդա՛ նախադասությունները և կատարի՛ր առաջադրանքը։

ա) Արևը լուսավորում էր լեռների գագաթները։
բ) Երեխաների երազանքները թաքնված էին նրանց աչքերում։
գ) Գիրքը գիտելիքի աղբյուր է։

  1. Գտի՛ր բոլոր գոյականները։
    արև, լեռների, գագաթ, երեխաների, երազանքներ, աչքերում, գիրքը, գիտելիքի, աղբյուր
  2. Նշի՛ր դրանց տեսակը (հասարակ, հատուկ, վերացական, թանձրացական, անձ ցույց տվող, իր ցույց տվող)։
    արև-հասարակ, թանձրացական, իր ցույց տվող,
    լեռների-հասարակ, թանձրացական, իր ցույց տվող,
    գագաթ-հասարակ, թանձրացական, իր ցույց տվող
    երեխաների- հասարակ, թանձրացական, անձ ցույց տվող
    երազանքներ- հասարակ, վերացական,
    աչքերում-հասարակ, թանձրացական, իր ցույց տվող
    գիրքը-հասարակ, թանձրացական, իր ցույց տվող
    գիտելիքի-հասարակ, վերացական,
    աղբյուր-հասարակ, թանձրացական,
  3. Գոյականները դարձրո’ւ հոգնակի:
    արևներ, լեռներ, գագաթներ, երեխաներ, երազանքներ, աչքերում, գրքերը, գիտելիքների, աղբյուրներ
  4. Նշի՛ր գոյականների հոլովը։
    արև-ուղղական
     լեռների-սեռական
     գագաթ-ուղղական
     երեխաների-սեռական ,
     երազանքները-ուղղական
     աչքերում-ներգոյական,
     գիրքը-ուղղական,
     գիտելիքի-սեռական,
    աղբյուր-ուղղական

Առաջադրանք 2
Տրված գոյականների համար գրի՛ր մեկ համապատասխան ածական։ Նշի՛ր ածականի տեսակը։

  • Աշուն
    անձրևոտ աշուն (հարաբերական)
  • Քաղաք
    մարդաշատ քաղաք (հարաբերական)
  • Ընկեր
    հոգատար ընկեր (որակական)

Առաջադրանք 3
Գտի՛ր թվականները և նշի՛ր դրանց տեսակը։

ա) Դասարանում սովորում է քսան աշակերտ։
Քսան-քանակական
բ) Նա զբաղեցրեց երրորդ տեղը։
երրորդ-դասական
գ) Մկնիկը կերավ պանրի մեկ երկրորդը։
մեկ երկրերդ-կոտորակային
դ) Ընկերներիս երկուական կոնֆետ բաժանեցի։
երկուական-բաշխական

Առաջադրանք 4
Թվերը գրի՛ր տառերով։

ա) 1289-հազար երկու հարյուր ութսունինը
բ) 25356-քսանհինգ հազար երեք հարյուր հիսունվեց
գ) IV-չորրորդ
դ) 2/3-երկու երրորդ

Առաջադրանք 5
Նշի՛ր դասական թվականը։

ա) քսան-քսաներորդ
բ) վեց-վեցերորդ
գ) երկրորդ-երկրորդ
դ) հինգ վեցերորդ-հին վեցերորդ

Առաջադրանք 6
Կարդա՛ ածականները և նշի՛ր տեսակը (որակական / հարաբերական)։

ա) գեղեցիկ- որակական
բ) մայրական- հարաբերական
դ) ձմեռային- հարաբերական
ե) խելացի- որակական

Առաջադրանք 7
Ո՞ր շարքում են միայն որակական ածականներ։

ա) մեծ, գեղեցիկ, խելացի
բ) աշնանային, դպրոցական, գյուղական
գ) անմիտ, բարձր, կախարդական

Առաջադրանք 8
Կարդա՛ նախադասությունները, գտիր ենթական և ստորոգյալը։

ա) Աշակերտը(ենթակա) ուշադիր լսում էր(ստորոգյալ) ուսուցչին։
բ) Թռչունները(ենթակա)  թռչում են(ստորոգյալ)  երկնքում։
գ) Գիրքը(ենթակա) ընկած էր(ստորոգյալ) սեղանի վրա։

Առաջադրանք 9
Ո՞ր բառն է ենթակա տվյալ նախադասությունում։

Երեխաները խաղում էին բակում։

ա) խաղում էին
բ) բակում
գ) երեխաները

Առաջադրանք 10
Լրացրո՛ւ նախադասությունները՝ ընտրելով համապատասխան ենթակա կամ ստորոգյալ։

ա) Երեխան սովորում է դպրոցում։
բ) Թռչունները նստում են ծառի վրա։
գ) Աշունը ոսկեզօծում է բնությունը։

April 10

Գործնական քերականություն․ Դերանուններ

1.Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ  կազմի՛ր:
Ա. Այս, այդ, այն, նույն, որ, քանի, ինչ, ոչ:
Բ. Ինչ, տեղ, պես, քան, պիսի, երորդ:

այստեղ, այդպես, այսպես, նույնպես, որքան, ինչպիսի, որերորդ, որքան, այսքան, նույնքան,

2. Տրված դերանուններով բառեր կազմի՛ր: Ես, ինքը (իր կամ յուր), այս, նույն, այլ, ամեն:
եսասեր, եսակենտրոն, ինքնակամ, յուրաքանչյուր, իրական, նույնատիպ, ամենատես, այսօր,այլազգի, ամենակարող,

3.Տրված որոշյալ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:
Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի:
Երկուշաբթի օրը ամբողջ դասարանով ճամբորդեցինք գառնի գեղարդ։ Բոլորը հավաքվել էին դպրոցի բակում։
Ճամբորդության համար երեխաները մտածել էին ամեն մի մանրուքի մասին և իրենց բոլոր անհրաժեշտ իրերը բերել էին։
Յուրաքանչյուրն իր հետ ուներ մեկ անգամյա օգտագործման ափսե։
Նա գիրքը ընդերցելուց հետո մեզ աբողջը պատմեց։
Մայրիկը ամեն ինչ գիտի մեր մասին։

4.Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:
Ինչ-որ, մի քանի, ուրիշ, ոչ մի, ոչ ոք, ոչինչ:
Ինչ-որ մեկը փորձում էր ներխուժել մեր տուն։
Մի քանի հոգով պայմանավորվել էինք հանդիպել այգում։
Ես իմ գաղտինքները բացի ինձ մոտիկ մարդկանցից ուրիշոչ ոքի չեմ վստահի։
Ոչ մի մեքենա այստեղ չէր կանգնում։
Այսօր ոչ ոք դասին պատրաստ չէր ներկայացել։
Ոչինչ չէր ստիպի ինձ դրժել խոստումս։

5.Փակագծում տրված գոյականներն ու բայերըհամաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների  հետ:
Ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էր, որ իր ամբողջսնունդը (սնունդ) եղել է ծովակաղամբն ու հում ձուկը: Նա ամբողջգյուղին (գյուղ) խորհուրդ էր տալիս նույն ձևով սնվել:
Իր կյանքի բոլորտարիներն (տարի) անցկացրել է նույն գյուղում:
Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով`բոլորբժիշկներն (բժիշկ) ասել են  (ասել), թե դա բացաոիկ ու անհավանական դեպք է:
Քնաբեր դեղերից ոչմեկըչեր ազդել (չազդել):
Քառասուն տարի է, որ իր բոլորգիշերներն (գիշեր) նվիրել է (նվիրել)  իր անձի զարգացմանը:
Ամբողջգիշեր (գիշեր) կարդում է, գրում ու նկարում:
Այդ օրը ոչմիվթար (վթար) չի գրանցվել (չգրանցվել):
Նոր մեքենան առայժմ ոչմիհաջողությունն (հաջողություն)  չունի:
Ամբողջ (արձակուրդ)  նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն:

6.Պարզի՛ր, թե տրված դերանուններն ի´նչ սկզբունքով են խմբավորվել և յուրաքանչյուր խմբին երեք-չորս դերանուն ավելացրո՛ւ:
Ա. Ես, դու, այս, ինչ, որ, մի, նա, ինքը, ով, երբ (պարզ դերանուններ)
Բ. Ոչինչ, ամեն ոք, որտեղ, մեկմեկու, այստեղ, ինչպես, ամեն ինչ, այսպիսի (բաղադրյալ դերանուններ)
Գ. Ոչ ոք, ոչ մի, մի քանի, մեկն ու մեկը, ամեն մի, ինչ-որ, որևէ մեկը, յուրաքանչյուր ոք (հարադիր դերանուններ)

April 10

Գործնական քերականություն․ Բայ

Ածանցավոր բայեր

Ըստ կազմության՝ բայերը լինում են պարզ և ածանցավոր։

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ`  մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:  Պատճառական բայերը կազմվում են`

1Ա  խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2Ե  խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Կան բայեր, որոնցում կա ցն տառակապակցությունը` հարցնել, լցնել,վերցնել, սակայն դրանք պատճառական բայեր չեն, քանի որ առանց ցն -ի ձևեր չունեն:

Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:

Կազմությամբ կրավորական  կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել: Բացի ածանցավոր բայերից կան նաև հարադրական  բայեր: Դրանք բարդ բառեր են, դրանց բաղադրիչները գրվում են առանձին, բայց իմաստով համարժեք են մեկ բայի՝ բարև տալ-բարևել:

1. Բառաշարքում ընդգծի՛ր բայերը:
Անվայել, գդալ, գիշերել,ավլելարևագալթնդալ, ցախավել, հսկելզգալբղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ,  գթալ,, սխալ, համակարգելհողմարգել, ծամթել, ճնշել:

2․ Խմբավորիր բայերը ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել  հարցերի:
Հանդիպել, շքեղանալ, ժպտալ, հարստանալ, սևանալ, ներել, մթնել, կահավորել, թանկանալ, անհետանալ, խնամել, ճաքել, պայքարել, կապտել, ծարավել, վստահել, շիկնել, նեղանալ:
Ի՞նչ անել- Հանդիպել, ժպտալ, ներել, կահավորել, անհետանալ, խնամել, պայքարել, վստահել, նեղանալ

Ի՞նչ լինել-
 շքեղանալհարստանալ, սևանալ, մթնել, թանկանալ, ճաքել, կապտել, ծարավել,

3. Կազմի՛ր բայեր տրված գոյականներից:
Ավարտ, կռիվ, վեճ, շղթա, հաշիվ, կույտ, ժպիտ, սղոց, վճիռ, տոն, փունջ, կարոտ, վկա, կազմ, կերակուր, գործ, հունձ, սոսինձ, փայլ, անձրև, քրքիջ, ավել, գին, նվեր:

Ավարտել, կռվել, վիճել, շղթաել, հաշվել, կուտակել, ժպտալ, սղոցել, վճռել, տոնել, փնջել, կարոտել, վկաել, կազմել, կերակրել, գործել, հնձել, սոսնձել, փայլել, անձրևել, քրքջել, ավլել, գնել, նվիրել:

4. Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմի՛ր ածանցավոր բայեր:
Շատ- Շատանալ
մեծ-մեծանալ
սակավ-սակավանալ
հարց- հարցնել
կիպ-կպչել
ամուր-ամրանալ
մահ-մահանալ
գեղեցիկ-գեղեցկանալ
վախ-վախենալ
մոտ-մոտենալ
բազում-բազմանալ
կանգ-կանգնել
կույր-կուրանալ
ոչինչ-ոչնչանալ
ուրախ-ուրախանալ
առաջ-առաջանալ

5 Տրված բայերը ածանցման միջոցով դարձնե՛լ բազմապատկական ( ատ, ոտ կոտ, տ):
Մրել-մրոտել
պատռել-պատառոտել
ցատկել-ցատկոտլ
կտրել-կտրատել
նստել-նստոտել
պոկել-պոկոտել
կոտրել-կոտրատել
թռչել-թռչկոտել
խոցել-խոցոտել
մորթել-մորթոտել
գրել-գրոտել

6.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնե՛լ պատճառական (ացն, եցն, ցն):
Քայլել-քայլեցնել
կարմրել-կարմրեցնել
հագենալ-հագեցնել
պայթել-պայթեցնել
նստել-նստեցնել
խմել-խմեցնել
խոսել-խոսեցնել
հիշել-հիշեցնել
հագնել-հագցնել
իջնել-իջեցնել
քնել-քնեցնել
մեծանալ-մեծացնել
փախչել-փախցնել
դողալ-դողացնել
խաղալ-խաղացնել
վախենալ-վախեցնել
թռչել-թռցնել
ծիծաղել-ծիծաղեցնել
փայլել-փայլեցնել
առաջանալ-առաջացնել
կատաղել-կատաղեցնել

7.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. գերել, կազդուրվել, փայլել, գոռոզանալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել
բ.  խրախուսել, անհայտանալ, սուզվել, կախարդել, մեծամտանալ, ցոլալ, առողջանալ:


գերել-կախարդել
կազդուրել-առոջանալ
փայլել-ցոլալ
գոռոզանալ-մեծամտանալ
չքանալ-անհայտանալ
ընկղմվել-սուզվել
ոգևորել-խրախուսել

ա. ննջել, գողանալ, դժգոհել, ուղղել, մտորել, անարգել, մարտնչել
բ. պայքարել, փնթփնթալ, խորհել, ստորացնել, շտկել, հափշտակել, նիրհել:

ննջել-նիրհել
գողանալ-հափշտակել
դժգոհել-փնթփնթալ
ուղղել-շտկել
մտորել-խորհել
անարգել-ստորացնել
մարտնչել-պայքարել

8․ Գրիր տրված բայերի դեմքը, ժամանակը, թիվը:
Երգում էի- առաջին դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
նկարեց-երրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
կսովորես-երկրորդ դեմք, ամառնի ժամանակ, եզակի թիվ
գրեցինք-առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
գնալու են-երրորդ դեմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ
վազել ենք-առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
կռվեցին-երրորդ դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
հավատում եմ-առաջին դեմք, ներկա ժամանակ, եզակի թիվ
կփայլեն-երրորդ եմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ
տխրեցիր-երկորդ եմք, ներկա ժամանակ, եզակի թիվ

April 6

Պարապմունք 16. ԵրկուշաբթիԹեմա՝ «Պատահույթ և հավանականություն»

Տեսական հարցեր

  1. Պատահույթ – իրադարձություն, որը կարող է տեղի ունենալ կամ չտեղի ունենալ փորձի ընթացքում։
  2. Հավաստի պատահույթ – այն, որը միշտ տեղի է ունենում։
    Օրինակ՝ շաբաթից հետո գալիս է կիրակի։
  3. Անհնար պատահույթ – այն, որը երբեք չի կարող տեղի ունենալ։
    Օրինակ՝ 6 կողմանի զառով ստանալ 7։
  4. Պատահական պատահույթ – այն, որը կարող է տեղի ունենալ կամ չտեղի ունենալ։
    Օրինակ՝ մետաղադրամ նետելիս «թիվ» ընկնելը։
  5. Անհնար պատահույթի հավանականությունը՝ 0։
  6. Հավաստի պատահույթի հավանականությունը՝ 1։
  7. Հավանականության բանաձևը՝ P(A)=հաջող դեպքերի քանակբոլոր հնարավոր դեպքերի քանակP(A) = \frac{\text{հաջող դեպքերի քանակ}}{\text{բոլոր հնարավոր դեպքերի քանակ}}P(A)=բոլոր հնարավոր դեպքերի քանակհաջող դեպքերի քանակ​
  8. Ոչ, հավանականությունը չի կարող լինել 1-ից մեծ (այն միշտ 0-ից 1-ի միջև է)։

Խնդիրներ

  1. 0 → անհնար պատահույթ
  2. 1 → հավաստի պատահույթ
  3. 12\frac{1}{2}21​
  4. 16\frac{1}{6}61​
  5. 36=12\frac{3}{6} = \frac{1}{2}63​=21​
  6. 510=12\frac{5}{10} = \frac{1}{2}105​=21​
  7. 1025=25\frac{10}{25} = \frac{2}{5}2510​=52​
  8. 210=15\frac{2}{10} = \frac{1}{5}102​=51​
  9. Թվեր՝ 6, 7, 8, 9 → 4 հատ
    410=25\frac{4}{10} = \frac{2}{5}104​=52​
  10. 0 → անհնար պատահույթ
  11. Կանաչ չէ → դեղին (6 հատ)
    610=35\frac{6}{10} = \frac{3}{5}106​=53​
  12. Բոլոր թվերը (1–6) փոքր են 7-ից →
    66=1\frac{6}{6} = 166​=1

Կրկնողության խնդիրներ (հավասարումներ)

  1. 4x7=134x – 7 = 134x−7=13
    4x=20x=54x = 20 → x = 54x=20→x=5
  2. 183x=618 – 3x = 618−3x=6
    3x=12x=4-3x = -12 → x = 4−3x=−12→x=4
  3. 2x+15=5x32x + 15 = 5x – 32x+15=5x−3
    18=3xx=618 = 3x → x = 618=3x→x=6
  4. 4(x+5)=284(x + 5) = 284(x+5)=28
    x+5=7x=2x + 5 = 7 → x = 2x+5=7→x=2
  5. 7(x2)=3(x+2)7(x – 2) = 3(x + 2)7(x−2)=3(x+2)
    7x14=3x+64x=20x=57x – 14 = 3x + 6 → 4x = 20 → x = 57x−14=3x+6→4x=20→x=5
April 6

Սողուններ

Դասարանական աշխատանք․

  1. Սողունների մաշկը՝
    ա) խոնավ է և լորձով պատված
    բ) չոր է և ծածկված է թեփուկներով
    գ) փափուկ է և թափանցիկ
    դ) մազածածկ է
  2. Սողունների մաշկի թեփուկները՝
    ա) պաշտպանում են ջրազրկումից
    բ) օգնում են շնչառությանը
    գ) արտադրում են կաթ
    դ) նպաստում են թռչելուն
  3. Սողունների վերջույթները սովորաբար՝
    ա) բացակայում են բոլոր տեսակներում
    բ) կարճ են և կողային դիրքով տեղակայված են մարմնի նկատմամբ
    գ) երկար են և ուղղահայաց են
    դ) վերածված են թևերի
  4. Ո՞ր կենդանին է պատկանում սողուններին
    ա) գորտ
    բ) օձ
    գ) ձուկ
    դ) աղավնի
  5. Սողունների աչքերը՝
    ա) միշտ փակ են
    բ) ունեն շարժական կոպեր (բացառությամբ որոշ տեսակների)
    գ) չունեն տեսողություն
    դ) ծածկված են մազերով
  6. Օձերի արտաքին կառուցվածքի առանձնահատկություններից է՝
    ա) ունեն չորս վերջույթ
    բ) չունեն վերջույթներ և ունեն երկարաձիգ մարմին
    գ) ունեն թևեր
    դ) ունեն կճղակներ
  7. Սողունների մաշկը մասնակցո՞ւմ է շնչառությանը
    ա) այո
    բ) ոչ
    գ) միայն ջրում
    դ) միայն ցամաքում
  8. Սողունների մարմինը սովորաբար բաժանվում է՝
    ա) գլխի և պոչի
    բ) գլխի, մարմնի և պոչի
    գ) միայն մարմնի
    դ) գլխի և վերջույթների
  9. Սողունների մաշկի գույնը հաճախ՝
    ա) չի փոխվում
    բ) օգնում է քողարկմանը միջավայրում
    գ) միշտ սպիտակ է
    դ) կախված չէ միջավայրից
  10. Սողունների արտաքին ծածկույթը հիմնականում կազմված է՝
    ա) մազերից
    բ) փետուրներից
    գ) եղջերային թեփուկներից
    դ) լորձից
April 6

Ձկներ

Դասարանական աշխատանք․

Ո՞ր խումբն է պատկանում ոսկրային ձկներին։
ա) Շնաձկներ
բ) Կարպ
գ) Ճառագայթավորներ
դ) Խեցգետիններ
Ո՞րն է կռճիկավոր ձկների հիմնական առանձնահատկությունը։
ա) Ոսկրային կմախք
բ) Կռճիկային կմախք
գ) Թոքերով շնչառություն
դ) Չունեն լողակներ
Ո՞ր օրգանն է ապահովում ձկների շնչառությունը։
ա) Թոքեր
բ) Խռիկներ
գ) Մաշկ
դ) Սիրտ
Ո՞րն է լողափուչիկի (լողացող պարկի) հիմնական ֆունկցիան։
ա) Սննդի մարսում
բ) Շնչառություն
գ) Լողունակության կարգավորում
դ) Արյան շրջանառություն
Ձկների սիրտը քանի՞ խցիկ ունի։
ա) 4
բ) 3
գ) 2
դ) 1
Ո՞րն է ձկների արյան շրջանառության համակարգի առանձնահատկությունը։
ա) Երկակի շրջանառություն
բ) Մի շրջանառություն
գ) Չկա շրջանառություն
դ) Խառը շրջանառություն
Ո՞րն է կռճիկավոր ձկների ներկայացուցիչ։
ա) Սաղմոն
բ) Կարպ
գ) Շնաձուկ
դ) Ծովաձուկ
Որտե՞ղ է տեղի ունենում ձկների գազափոխանակությունը։
ա) Թոքերում
բ) Խռիկներում
գ) Աղիքներում
դ) Մաշկում
Ո՞րն է ձկների արտազատման հիմնական օրգանը։
ա) Լյարդ
բ) Երիկամներ
գ) Սիրտ
դ) Թոքեր
Ինչպիսի՞ բեղմնավորում է բնորոշ ձկների մեծամասնությանը։
ա) Ներքին
բ) Արտաքին
գ) Անսեռ
դ) Բուսական

April 6

Փափկամարմիններ

Դասարանական աշխատանք․

Հոդվածոտանիների մարմինը բնորոշվում է՝
ա) փափուկ ծածկույթով
բ) հատվածավորված կառուցվածքով
գ) միատարր կառուցվածքով
դ) կեղև չունի

Հոդվածոտանիների արտաքին ծածկույթը կազմված է՝
ա) ոսկրից
բ) խիտ մաշկից
գ) քիտինից
դ) լորձից

Հոդվածոտանիների վերջույթները՝
ա) չկան
բ) չհոդավորված են
գ) հոդավորված են
դ) թևանման են

Հոդվածոտանիների մարմինը սովորաբար բաժանվում է՝
ա) գլխի և պոչի
բ) գլխակրծքի և որովայնի
գ) միայն գլխի
դ) միայն որովայնի

Հոդվածոտանիների շնչառությունը միջատների մոտ կատարվում է՝
ա) թոքերով
բ) մաղձերով
գ) շնչափողերով
դ) մաշկով

Միջատների բազմացումը հիմնականում տեղի է ունենում՝
ա) բողբոջմամբ
բ) սեռական ճանապարհով
գ) մասնատմամբ
դ) վեգետատիվ ճանապարհով

Միջատների զարգացման առաջին փուլը կոչվում է՝
ա) բոժոժ
բ) թրթուր
գ) ձու
դ) հասուն միջատ

Լրիվ կերպարանափոխության փուլերից է՝
ա) բոժոժ

բ) սերմ
գ) պտուղ
դ) արմատ

Լրիվ կերպարանափոխություն ունեցող միջատների զարգացման փուլերն են՝
ա) ձու–թրթուր–բոժոժ–հասուն միջատ
բ) ձու–հասուն միջատ
գ) ձու–թրթուր–հասուն միջատ
դ) թրթուր–բոժոժ–հասուն միջատ

Թերի կերպարանափոխության դեպքում բացակայում է՝
ա) ձվի փուլը
բ) թրթուրի փուլը
գ) բոժոժի փուլը
դ) հասուն միջատի փուլը