Վանի թագավորությունը
Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
Բիայնիլի-Ուրարտու • Տուշպա • Սալմանասար III • Սարդուրի I • Իշպուինի • Մենուա
Երկաթի դար • Սեպագիր • Վերափոխություն
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ե ՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ի՞նչ այլ անուններով է այն հայտնի։
Ք. ա. IX դարի կեսերին Նաիրյան երկրների միավորմամբ ստեղծվում է
միասնական պետություն։ Այն առավել հայտնի է իր ասորեստանյան Ուրարտու
(Արարատ) անունով։ Ուրարտուի արքաներն իրենց երկիրը կոչում էին Բիայնիլի,
որից էլ առաջացել է Վան քաղաքի անվանումը։ Քաղաքի անունով էլ ստեղծված
նոր պետությունը կոչվում է նաև Վանի թագավորություն։ Այն գտնվել է Հայկական լեռնաշխարհում ՝ ընդգրկելով Վանա, Ուրմիո և Սևանա լճերի ավազաններն ու դրանց հարակից ընդարձակ տարածքները։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դեր ուներ երկաթը թագավորության կյանքում, ինչպե՞ս էր այն նպաստում թագավորության կայացմանը։
Երկաթի կիրառումը տարածաշրջանում վճռորոշ դարձավ Վանի թագավորության ի հայտ գալով, որտեղ երկաթն ի սկզբանե լայն կիրառություն
ուներ։ Երկաթի հանքեր կային հատկապես երկրի կենտրոնական և արևմըտյան հատվածներում։ Թագավորության զինվորները կրում էին երկաթե թրեր
և երկաթե ծայրով նիզակներ։ Դա հնարավորություն տվեց ավելի արդյունավետորեն պայքարելու հակառակորդ Ասորեստանի դեմ, որի զորքը ևս զինված էր երկաթյա զենքերով։ Երկաթի կիրառումը (երկաթե խոփեր, բահեր, մանգաղներ և այլն) մեծ առաջընթաց ապահովեց նաև գյուղատնտեսության մեջ:
գ. Ներկայացրո՛ւ և վերլուծի՛ր։ Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին Վանի արքաները՝ երկիրը միավորելու, ընդլայնելու և կայունացնելու համար: Ինչո՞ւ։
Ասորեստանյան զորքերի կողմից մայրաքաղաքի ավերումից հետո անհրաժեշտություն էր առաջացել կառուցելու նոր մայրաքաղաք։ Դա իրագործում է Սարդուրի I (Ք.ա. մոտ 835-825) արքան, որն արդեն իրեն կոչում էր
«մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, Նաիրիի արքա»։ Նա Վանա լճի
արևելյան ափի վիթխարի ժայռի լանջին կառուցեց Տուշպա մայրաքաղաքը, որը
դարձավ թագավորության տնտեսական և քաղաքական կենտրոնը։ Տուշպայի
դերակատարումն այնքան նշանակալի էր, որ Իշպուինիի և Մենուայի համատեղ
գահակալության շրջանից սկսած՝ «Տուշպա քաղաքի կառավարիչ» տիտղոսը
դարձավ արքայական տիտղոսաշարի անբաժան մասը: Հաջողությամբ շարունակելով պայքարը՝ Սարդուրին նաև կարողացավ չեզոքացնել ասորեստանյան սպառնալիքն ու զգալիորեն ընդլայնեց պետության
սահմանները դեպի արևելք։ Այս արքայի ժամանակաշրջանից արդեն սկսվեց
Վանի թագավորության վերելքը։ Սարդուրի արքայի մյուս կարևոր նորարարությունն էր սեպագրի ներմուծումը։
Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ եք կարծում, իրագործված վերափոխություններից (նոր մայրաքաղաքի հիմնում, բանակի զարգացում, սեպագրերի ներմուծում, կրոնի միասնականացում) յուրաքանչյուրն ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ մարդկանց և պետության համար։
Նոր մայրաքաղաքի հիմնումը, բանակի զարգացումը, սեպագրերի ներմուծումը, կրոնի միասնականացումը, ամրապնդեց պետության հիմքերը, մարդկանց զարգացումը և պաշտպանությունը։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Վանի թագավորության արքաներին արագ կազմակերպվել և հակակշռել իրենց հակառակորդ պետությանը՝ Ասորեստանին:
Նրանք կարողացան արագ գտնել ռեսուրսներ (երկաթ), որպեսզի կարողանան դիմակայել Ասորեստանին, նրանք կառուցեցին քաղաքներ, ամրոցներ և ուժեղացրեցին պաշտպանությունը։
3. Գնահատի՛ր։ Նշե՛ք և հիմնավորե՛ք, թե Վանի թագավորության արքաների իրագործած վերափոխություններից որն էր ավելի առաջնային և ինչու։
Ես կարծում եմ, որ Վանի թագավորության արքաների իրագործած վերափոխություններից ամենաառաջնայիններն էին երկաթ հայթայթելը և քաղաք-ամրոցներ կառուցելը, որովհետև նրանք այդպես ուժեղացնում էին զորքը և պաշտպանությունը։
4.Պատկերացրե՛ք, որ դուք Վանի թագավորության արքաներից մեկն եք։ Ընտրե՛ք այս բաժնում քննարկված խնդիրներից մեկը, որի ուղղությամբ վերափոխություններ եք ծրագրել։ Պատրաստե՛ք պաստառ, որով կհիմնավորեք ձեր ձեռնարկած վերափոխությունների դրական և հեռանկարային լինելը։
Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ այդ ժամանակներում վերափոխությունները դրական ազդեցություն ունենային հասարակության բոլոր շերտերի համար (յուրաքանչյուր շերտի համար հիմնավորեք առանձին)։
Եթե ես լինեի Վանի թագավոր առաջին հերթին զորքը կուժեղացնեի, կզարգացնեի գյուղատնտեսությունը (հողագործությունը և անասնապահությունը)։ Կամրացնեի քաղաքների պաշպանությունը և կզարգացնեի առևտուրը։
Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
Արգիշտի I • Սարդուրի II • Ռուսա I • Սարգոն II • Էրեբունի • Մուսասիր
Կայսրություն • Բեհիսթունյան արձանագրություն
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Արգիշտի I և Սարդուրի II արքաներին Վանի թագավորությունը վերածել տարածաշրջանի ուժեղագույն պետության։
Նրանք շատ ուժեղ և դիվանագետ, բայց նաև նրանց օգնեց Ասորեստանի ներքին խռովությունները։
բ. Վերլուծի՛ր։ Ինչո՞ւ էր Վանի կառավարությունը վերաբնակեցումներն իրագործելիս մանրակրկիտ ծրագրում դրանք։
Որովհետև կարող է նվաճված երկրների ժողովուրդը և Վանի ժողովուրդը մավորվել և այդպես նրանք պայքարեն արքաների դեմ։
գ. Բացատրի՛ր: Ինչո՞ւ էր Սարգոն II-ի կողմից Մուսասիրի նվաճումը Վանի թագավորության համար ամենամեծ կորուստը։
Որովհետև այնտեղ էր գտնվում առևտրային ուղիները և Խալդիի տաճարը։
Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված Վանի արքաների կողմից իրագործվող հարկադիր տեղահանության և վերաբնակեցման քաղաքականությունը։
Նրանով, որպեսզի երկրում չլինեին խռովություններ։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ հետևանքներ կարող էր ունենալ Ասորեստանի համար փոքրասիական երկաթի և այլ մետաղների հանքավայրերից, ինչպես նաև հիմնական առևտրային ուղիները վերահսկելու հնարավորությունից զրկվելը։
Դա նրանց ուժը տարբեր երկրների վրա թուլացրեց և նրանք զրկվեցին երկաթի պաշարներից և դա կարող էր հանգեցնել զինվորների չպաշտպանության և գյուղատնտեսության թուլացմանը։
3. Գնահատի՛ր։ Որո՞նք էին Վանի թագավորության անկման ներքին և արտաքին պատճառները։
Ներքին պատճառները խռովություններն էին, իսկ արտաքինը Ասորեստանը և այլ ցեղերը։
Ա4 | Փաստարկում և հիմնավորում
Պատկերացրո՛ւ, որ դու Վանի թագավորության սպարապետն ես, որն Արգիշտի արքային պետք է համոզի դեպի արևմուտք ռազմարշավի կարևորությունը։ Բացատրի՛ր և հիմնավորի՛ր քո ծրագրի թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական կարևորությունը։ Ստեղծի՛ր գովազդային պաստառ, որտեղ այդ ամենը ներկայացված կլինի նաև պատկերներով։ Ի՞նչ ես կարծում, քո նախաձեռնությանը, արքայից բացի, հասարակության ո՞ր շերտերը կարող էին
աջակցել։ Իսկ ընդդիմանա՞լ (յուրաքանչյուր պատասխան հիմնավորիր առանձին)։
Դեպի արևմուտք ռազմարշավը այնքանով էր կարևոր, որ այնտեղ էին գտնվում կարևորագույն առևտրային ուղիները և շատ երկաթի պաշարներ։
Վանի թագավորություն մաս 3
1. Ինչպե՞ս է ասորեստանյան աղբյուրներում կոչվում Վանի թագավորությունը։
a) Արմենիա
b) Բիայնիլի
c) Ուրարտու
d) Սոմխեթի
2. Վանի թագավորության արքաներն իրենց երկիրը ինչպե՞ս էին կոչում։
a) Հայասա
b) Բիայնիլի
c) Նաիրի
d) Մուշկի
3. Վան քաղաքի անվանումը առաջացել է՝
a) Տուշպա քաղաքի անունից
b) Արամու թագավորի անունից
c) Բիայնիլի երկրի անունից
d) Վանա լճի անունից
4. Ո՞ր լճերի ավազաններն էր ընդգրկում Վանի թագավորությունը։
a) Վանա, Սևանա, Ծղուկ
b) Վանա, Ուրմիա, Սևանա
c) Սևանա, Գոշ, Ուրմիա
d) Ուրմիա, Կասպից, Սևանա
5. Ինչո՞վ էր առանձնահատուկ երկաթի դարը։
a) Պղնձի օգտագործման աճով
b) Ոսկու լայն կիրառմամբ
c) Գործիքների և զենքերի պատրաստման մեջ երկաթի լայն կիրառմամբ
d) Առաջին անգամ գրի ստեղծմամ
6. Ո՞վ կառուցեց նոր մայրաքաղաք Տուշպան Վանա լճի ափին։
a) Արամու
b) Իշպուինի
c) Սարդուրի I
d) Մենուա
7. Վանի թագավորության առաջին հայտնի թագավորը ո՞վ էր, որի մասին հիշատակվում է Սալմանասար III-ի արձանագրությունում։
a) Սարդուրի I
b) Արամու (Արամեն)
c) Արգիշտի I
d) Ռուսա I
8. Ինչո՞ւ էին ասորեստանյան թագավորները նվաճողական արշավանքներ կազմակերպում դեպի Նաիրի երկրներ։
a) Որպեսզի վերահսկեն աղի հանքերը
b) Որպեսզի տիրանան երկաթի հարուստ հանքավայրերին
c) Որպեսզի տարածեն իրենց կրոնը
d) Որպեսզի նոր մայրաքաղաք կառուցեն Վանում
9. Ո՞ր արքաների օրոք իրականացվեցին լայնածավալ վերափոխություններ՝ բանակի, կրոնի և վարչական համակարգի ոլորտներում։
a) Արամու և Սարդուրի I
b) Սարդուրի I և Արգիշտի I
c) Իշպուինի և Մենուա
d) Սարդուրի II և Ռուսա I
10. Վանի թագավորության ձևավորման կարևո՛ր հետևանքներից մեկն այն էր, որ
a) Առաջին անգամ ստեղծվեց միասնական հռոմեական պետություն
b) Հայկական լեռնաշխարհը առաջին անգամ քաղաքականապես միավորվեց
c) Ասորեստանը գրավեց ամբողջ Հայկական լեռնաշխարհը
d) Անձամբ շամիրամը կառուցեց բոլոր ամրոցները
Ի՞նչ աշխարհագրական տարածքներ էր ընդգրկում Վանի թագավորությունը (լճեր, լեռնաշխարհի որ հատվածներ)։
Սևանա լիճ, Ուրմիո լիճ, Վանա լիճ
Բացատրի՛ր, թե ինչ է «Երկաթի դար» հասկացությունը և ինչու էր երկաթի լայն կիրառումը այնքան կարևոր Վանի թագավորության համար։
Երկաթի պղնձից և ալյ մետաղներից պատրաստում էին զենքեր և վահաններ:
Ինչո՞ւ էին ասորեստանյան թագավորները ձգտում վերահսկել Նաիրի երկրների երկաթի հանքավայրերը և ինչ հետևանքներ ուներ դա տարածաշրջանի համար։
Ասորեստանցիները ուզում էին ստանալ երկաթ, որպեսզի կարողանան ավելի լավ զենքեր ու գործիքներ պատրաստել: Դա նշանակում էր, որ նրանք ավելի հեշտությամբ կարող էին նվաճել այդ երկրները:
Ինչպե՞ս էր երկաթյա զենքերի կիրառումը նպաստում Վանի թագավորության ռազմական հզորացմանը։
Երկաթյա զենքերը ամուր էին ու հզոր, ուստի Վանի բանակը կարող էր պաշտպանել սահմանները և հաղթել թշնամիներին: Դա երկիրը դարձնում էր ավելի ուժեղ ու անվտանգ:
Ո՞վ է Վանի թագավորության առաջին հայտնի արքան, և ինչ աղբյուրում է հիշատակվում նրա անունը ։
Առաջին հայտնի արքան Արամուն (Արամեն) էր: Նրա մասին հիշատակվել է ասորեստանցի թագավոր Սալմանասար III-ի արձանագրություններում:
Ինչո՞ւ էր անհրաժեշտ նոր մայրաքաղաք հիմնել Արամուի թագավորանիստ քաղաքի՝ Արզաշքունի ավերումից հետո, և ո՞վ իրականացրեց այդ ծրագիրը։
Արզաշքուն քաղաքը ավերվել էր, ուստի անհրաժեշտ էր նոր մայրաքաղաք, որը կմիավորեր երկիրը և կպաշտպաներ այն: Նոր մայրաքաղաքը՝ Տուշպանը, կառուցեց Սարդուրի I-ը Վանա լճի ափին:
Ինչ տնտեսական, ռազմական, կրոնական բարեփոխումներ իրականացրեցին Իշպուինին և Մենուան Վանի թագավորությունում։
Իշպուինին և Մենուան իրականացրին մի շարք բարեփոխումներ։ Նրանք զարգացրին գյուղատնտեսությունը, հանքերն ու առևտրի ուղիները, որպեսզի տնտեսությունը լավ գործի։ Բանակը ամրացրին և արտադրությունը կատարելագործեցին, որպեսզի պաշտպանությունը հզոր լինի։ Կրոնի ոլորտում նրանք հաստատեցին միասնական պաշտամունք՝ Խալդի աստծո երկրպագությունը, ինչը միավորեց բոլոր բնակիչներին։
Բացատրի՛ր, թե ինչ նշանակություն ուներ Խալդի աստծո պաշտամունքը և միասնական պետակական կրոնի հաստատումը Վանի թագավորության համար։
Միասնական կրոնը մարդկանց միավորում էր, ու արքան ավելի ուժեղ էր համարվում: Դա օգնում էր պահպանել կարգ ու խաղաղություն:
Ներկայացրու՜, թե ինչ միջոցներ էին ձեռնարկում Վանի արքաները պետության սահմանները կայունացնելու և հաղորդակցական ուղիները կազմակերպելու համար ։
Արքաները կառուցեցին ամրոցներ, հսկեցին սահմանները, սարքեցին ճանապարհներ ու մաքսատուներ, որպեսզի անվտանգ լինեն և կառավարումն հեշտ լինի:
Ինչո՞վ էր պայմանավորված նվաճված ժողովուրդների զանգվածային վերաբնակեցման քաղաքականությունը և ի՞նչ խնդիրներ էր այն լուծում Վանի թագավորության համար։
Նրանք մարդկանց տեղափոխում էին, որպեսզի ավելի լավ վերահսկեն տարածքները, հեռացնեն վտանգավոր մարդկանց և ստանան աշխատող ձեռքեր գյուղատնտեսության ու հանքերի համար:
Քանի՞ և ինչպիսի՞ սոցիալական խմբերից էր հիմնականում բաղկացած Վանի թագավորության հասարակությունը, և ո՞րն էր արքայի դիրքը այդ համակարգում։
Հասարակությունը բաժանված էր մի քանի խմբերի։ Արքան ամենավերն էր և ղեկավարում էր բոլորին, վերահսկում բանակն ու կրոնը։ Պաշտոնյաներն ու զինվորները օգնում էին կառավարել երկիրը ու պաշտպանել սահմանները։ Գյուղացիներն ու արհեստավորները աշխատում էին հողում և արտադրված գործիքների ու իրերի վրա։
Ինչպե՞ս էր Վանի թագավորությունը օգտվում իր աշխարհագրական դիրքից միջազգային առևտրի կազմակերպման և վերահսկման համար ։
Վանի թագավորությունը գտնվում էր կարևոր ճանապարհների վրա: Արքաները վերահսկում էին առևտրի ուղիները, ստանում էին շահույթ և կազմակերպում առևտուր հարևան երկրների հետ:
Ի՞նչ պատմական նշանակություն ունի Վանի թագավորության ձևավորումն ու զարգացումը հայ ժողովրդի պետականության և ինքնության պատմության տեսանկյունից։
Վանի թագավորությունը առաջին անգամ միավորեց Հայկական լեռնաշխարհը որպես պետություն: Այն ամրապնդեց ժողովրդի ինքնությունը, մշակույթը և ռազմական ուժը և հիմք դրեց հետագա հայկական պետությունների համար:
Հին Հռոմ
ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ծերակույտ — Տոհմերի ավագներից կազմված խորհուրդ։
Պատրիկ — Տոհմային ավագանու ներկայացուցիչ։
Պլեբեյ — Վաղ Հռոմում քաղաքացիական իրավունքներից զուրկ բնակչությունը։
Մագիստրատուրա — Գործադիր իշխանության մարմինների ամբողջությունը։
Լատիններ, սաբիններ, Էտրուսկներ — Հին Իտալիայի ցեղեր։
Կոնսուլ — Պետական բարձրագույն գործադիր պաշտոնյա։
Ժողովրդական տրիբուն — Պլեբեյների կողմից ընտրվող անձ, որը կարող էր
արգելափակել ցանկացած օրենքի նախագիծ։
Դիկտատոր — Սենատի կողմից արտակարգ իրավիճակներում ժամանակավորապես նշանակվող և անսահմանափակ իշխանությամբ օժտված անձ։
Իմպերատոր — Պատերազմում հաղթած զորավարին ժամանակավորապես
տրվող պատվատիտղոս։
Դոմինատ — Դիոկղետիանոս կայսեր ստեղծած միանձնյա կառավարման համակարգը։
Պրովինցիա — Նահանգ։
Գլադիատորներ — Հանդիսականների առջև նրանց զվարճանքի համար միմյանց դեմ մարտնչող ստրուկներ։ Բառացի նշանակում է «սուսերակիր»։
Հաղթակամար — Նշանավոր իրադարձության պատվին կառուցված կամարակապ դարպաս։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Պրինցիպատ — Հռոմի պատմության Վաղ կայսրության շրջանի անվանումը։
Ապենինյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հարավում։
Հռոմուլոս — Ըստ ավանդության՝ Հռոմի առաջին արքան։
Կարթագեն — Հնագույն քաղաք Հյուսիսային Աֆրիկայում։
Հաննիբալ — Կարթագենի նշանավոր զորավար։
Հուլիոս Կեսար — Հռոմի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից
(Ք. ա. 100–44 թթ.)։
Օկտավիանոս — Հուլիոս Կեսարի քրոջ թոռը, գահակալել է Ք. ա. 27 – Ք. հ. 14 թթ.։
Դիոկղետիանոս — գահակալել է 284–305 թթ.։
Կոստանդիանոս Մեծ — գահակալել է 306–337 թթ.։
Կոլիզեում — Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը։
Գրավոր պատասխանել
Նկարագրի՛ր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները:
Բարենպաստ պայմանների շնորհիվ մարդիկ վաղ ժամանակներից զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ։
Որտե՞ղ և ե՞րբ է հիմնվել Հռոմ քաղաքը և ո՞ր ցեղի
կողմից։
Թերակղզու կենտրոնում Ք.ա. I հազարամյակի առաջին կեսին լատինական ցեղերը հիմնեցին բազմաթիվ բնակավայրեր, որոնցից ամենամեծը դարձավ Հռոմը։
Ըստ ավանդության՝ ո՞վ և ե՞րբ է հիմնադրել այն։
Ըստ ավանդության՝ Հռոմը հիմնադրվել է Հռոմուլոսի կողմից յոթ բլուրների վրա Ք.ա. 753 թ.
Ի՞նչ ցեղեր էին ապրում Ապենինյան թերակղզում։
Արքայական դարաշրջանի Հռոմում (Ք. ա. VIII–VI դդ.)
հիմնականում ապրում էին երեք ցեղեր՝ լատիններ,
սաբիններ, էտրուսկներ։
Ներկայացրո՛ւ ժողովրդական ժողովի դերը հռոմեացիների կյանքում:
Նրանց տոհմերի ավագներից կազմվում էր Ծերակույտը՝ Սենատ: Այն քննարկում էր այն բոլոր հարցերը, որոնք հետո պետք է լուծվեին ժողովրդական ժողովում։ Բոլոր գործադիր պաշտոնյաները հաշվետու էին ծերակույտի առջև։
Ի՞նչ էր սենատը:
Սենատը մի կազմակերպություն էր որոնք լուծում էին տարբեր հարցեր։
Ովքե՞ր էին պատրիկները և պլեբեյները:
Հռոմի բնակչությունը բաժանվում էր երկու խավի՝
պատրիկների (վերնախավ, ազնվատոհմիկներ) և պլեբեյների (բառացի՝ դրսից լցված)։
Ո՞ր իրավունքներից չէին օգտվում պլեբեյները:
Պլեբեյներն ունեին մասնավոր սեփականություն, զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, առևտրով, սակայն չէին կարող մասնակցել պետության կառավարմանը։
Ի՞նչ էր մագիստրատուրան։ Ո՞վ էր դիկտատորը։
Հռոմի հանրապետությունում գոյություն ուներ ընտրովի գործադիր իշխանության ճյուղավորված համակարգ՝ մագիստրատուրա։ Գերագույն մագիստրատները երկու կոնսուլներն էին։ Նրանք ընտրվում էին մեկ
տարով և ղեկավարում էին նաև բանակը։ Հռոմում կարևոր պաշտոնյա էր նաև ժողովրդական տրիբունը։ Նրա անձն անձեռնմխելի էր, և նա վետոյի (լատիներեն՝ արգելում եմ) իրավունք ուներ: Կարող էր արգելք դնել յուրաքանչյուր որոշման կամ օրենքի նախագծի վրա։
Քո կարծիքով ո՞րն էր Հռոմի և Կարթագենի բախման գլխավոր
պատճառը:
Պետության համար արտակարգ ծանր իրավիճակներում Հռոմում 6 ամիս ժամկետով ընտրվում էր արտակարգ լիազորություններով օժտված պաշտոնյա՝
դիկտատոր։ Նա կարող էր այդ ընթացքում կառավարել՝ առանց հաշվի առնելու պետական մարմինների կարծիքը։ Մագիստրատուրաներում աշխատանքը չէր
վարձատրվում, քանի որ դա համարվում էր ոչ թե աշխատանք, այլ մարդուն տրված պատվավոր գործ։
Ո՞վ էր կարթագենցիների նշանավոր առաջնորդը:
Հանիբալը
Ի՞նչ երկրներ է նվաճել Հռոմը Ք. ա. III–I դարերում։
Լուծելով Կարթագենի խնդիրը՝ հետո Հռոմը սկսեց ծավալվել դեպի արևելք, որտեղ հզոր հելլենիստական պետությունները՝ Մակեդոնիան, Եգիպտոսը, Սելևկյան տերությունն էին։ Հռոմեացիները մեկը մյուսի հետևից պարտության մատնեցին Մակեդոնիային և Սելևկյան պետությանը։ Շարունակելով իրենց առաջխաղացումը՝ հռոմեացիները պատերազմներ սկսեցին նաև Պոնտոսի և Մեծ Հայքի դեմ։ Դրանց արդյունքում Ք. ա. I դարում հռոմեացիների վերահսկողության տակ անցան ամբողջ Փոքր Ասիան, Ասորիքը և Փյունիկիան
Գտի՛ր այդ երկրները քարտեզի վրա։
Այսօր ի՞նչ պետություններ կան այդ տարածքներում
Առաջադրանք 2
Հռոմեական կայսրության առաջացումն ու հզորացումը/էջ 66-72-ը պատմել/
Գրավոր պատասխանել
Ովքե՞ր էին փորձում Հռոմում հաստատել սեփական գերիշխանությունը:
Հսկայական նվաճումներին, երկիր մուտք գործող խոշոր ռազմավարին զուգահեռ Հռոմում որոշ զորավարներ և քաղաքական գործիչներ մեծ իշխանություն կենտրոնացրին իրենց ձեռքում։ Հենվելով իրենց բանակների
վրա՝ երբեմն նրանք զավթում էին իշխանությունը։
Ե՞րբ է ստեղծվել առաջին եռապետությունը Հռոմում: Ովքե՞ր ձևավորեցին այն:
Ք. ա. 60 թ. երեք նշանավոր զորավարներ՝ Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին առաջին եռապետությունը։
Կեսարը ե՞րբ զավթեց իշխանությունը Հռոմում։
Նրանց միջև Ք. ա. 49 թ. սկսվեց քաղաքացիական
պատերազմ: Պոմպեոսը սպանվեց և Կեսարը զավթեց
իշխանությունը Հռոմում:
Քո կարծիքով ինչո՞ւ Կեսարին սպանեցին։
Որովհետև մյուսները ուզում էին ստանալ նրա իշխանությունը։
Ե՞րբ է ձևավորվել երկրորդ եռապետությունը։
Կեսարի սպանությունից հետո՝ Ք. ա. 43 թ., ստեղծվեց երկրորդ եռապետությունը, որտեղ գլխավոր դերը պատկանում էր Կեսարի ազգական Օկտավիանոսին։
Ո՞վ էր Օկտավիանոսը։ Ի՞նչ է նշանակում Օգոստոս։
Աստիճանաբար ձևավորվեց նրա անձնիշխանությունը։ Ք. ա. 27 թ. նա ստացավ պատվավոր Օգոստոս («Բարձրացյալ») մականունը։ Դա ընդգծում էր Օկտավիանոսի անձը՝ որպես պետության առաջին դեմքի։ Շուտով նրան տրվեց իմպերատոր տիտղոսը, այսինքն՝ բարձրագույն զինվորական իշխանությունը։
Ի՞նչ փոփոխություններ կատարեց Օգոստոսը կառավարման համակարգում։
Նրանով սկիզբ առավ Հռոմի պատմության մի նոր փուլ, որը ստացել է Վաղկայսրություն կամ Պրինցիպատ անվանումը։
Ինչպե՞ս է կոչվում Օգոստոսի հաստատած կառավարման համակարգը:
Պրինցիպատ կամ Վաղկայսրություն։
Ի՞նչ է նշանակում պրովինցիա։
Հռոմեական կայսրությունը նորանվաճ տարածքներում ստեղծում էր նահանգներ՝ պրովինցիա։ Այնտեղ հաստատվում էին Իտալիայից եկած առևտրականներ, հողատերեր և վաշխառուներ, որոնք կազմում էին բնակչության արտոնյալ խավը։
Ի՞նչ քաղաքականություն էին վարում հռոմեացիները պրովինցիաներում։
Այդ նպատակով իրականացվում էր հռոմեականացման քաղաքականություն։
Տեղական բնակչության մի մասին տրվում էր հռոմեական քաղաքացիություն։
Ներկայացրո՛ւ այդ քաղաքականության արդյունքները:
Հռոմեացիները նպաստավոր պայմաններ էին ստեղծում տնտեսության
զարգացման համար, հիմնում էին բարեկարգ ճանապարհներ։ Լայնորեն ներթափանցում էր հռոմեական
մշակույթը՝ դպրոցների բացում, լատիներենի դասավանդում, քաղաքների հիմնում և այլն։
Ովքե՞ր էին ստրուկները:
Հռոմեական պետությունում մեծ թիվ էին կազմում ստրուկները։ Հսկայական նվաճումների հետևանքով գերի վերցված կամ նվաճված երկրների բնակչության
զգալի մասին հռոմեացիները ստրկացնում էին։
Քո կարծիքով ինչո՞ւ հատկապես հույն ստրուկներ էին գնում
հարուստ հռոմեացիները։
Հատկապես բարձր էին գնահատվում հույն ստրուկները,
որոնք սովորաբար գրագետ էին։
Ովքե՞ր էին գլադիատորները։
Ֆիզիկապես ուժեղ ստրուկներից պատրաստում էին գլադիատորներ։ Նրանք հատուկ կառուցված շենքերում՝ ամֆիթատրոններում, կռվում էին այլ
գլադիատորների կամ կենդանիների դեմ։ Այդ արյունալի ներկայացումները հռոմեացիների հիմնական զվարճանքներից էին։
Ո՞վ էր Դիոկղետիանոսը:
Հռոմի կայսր Դիոկղետիանոսի օրոք անցկացվեցին կառավարչական և ռազմական բարեփոխումներ:
Կառավարման մեջ ի՞նչ նորություն մտցրեց նա:
Դրանով հիմք դրվեց կառավարման նոր եղանակին՝
դոմինատին:
Ի՞նչ տարբերություն կա պրինցիպատի և դոմինատի միջև։
Պրինցիպատը մենակ մեկն է կայսեր, իսկ դոմինատը բոլորը։
Ո՞ւմ օրոք և ե՞րբ փոխվեց կայսրության մայրաքաղաքը:
330 թ. կայսրության մայրաքաղաքը տեղափոխվեց
արևելք։ Կոստանդիանոս I կայսրը Բյուզանդիոն բնակավայրի տեղում կառուցեց Նոր Հռոմը, որը նրա պատվին կոչվեց Կոստանդնուպոլիս։
Քարտեզի վրա գտի՛ր այն։
Ինչպե՞ս է այդ քաղաքը այսօր կոչվում։
Ստամբուլ
Ինչո՞ւ տրոհվեց Հռոմեական կայսրությունը:
Արտաքին և ներքին խնդիրների պատճառով 395 թ. կայսրությունը բաժանվեց երկու մասի՝ Արևելյան և Արևմտյան։ Արևելյան կայսրությունը, որը հայտնի է
նաև որպես Բյուզանդական կայսրություն, շարունակեց իր գոյությունը ավելի քան հազար տարի։
Քանի՞ մասի բաժանվեց այն:
երկու
Ե՞րբ է անկում ապրել Արևմտահռոմեական կայսրությունը։
Արևմտահռոմեական կայսրությունը գերմանական և այլ ցեղերի հարձակումների հետևանքով թուլացավ: Կայսրության տարածքում հաստատված գերմանական ցեղերը, ստեղծեցին իրենց պետությունները։
476 թ. բարբարոսների կողմից Հռոմի վերջին կայսրը գահընկեց արվեց։ Այսպես պատմության ասպարեզից դուրս եկավ Արևմտահռոմեական կայսրությունը։
Ո՞ր մշակույթն է հատկապես ազդել հռոմեականի վրա։
Հռոմեացիների ստեղծած մշակույթի վրա մեծ էր հունականի ազդեցությունը։ Հարուստ հռոմեացիները իրենց երեխաներին ուղարկում էին Հունաստան՝
դպրոցներում սովորելու։
Ներկայացրրո՛ւ հռոմեական դիցարանը:
Յուպիտեր — Գլխավոր աստվածը
Յունոնա — Յուպիտերի կինը՝ մայրության և ընտանիքի հովանավորը
Միներվա — Գիտության, արվեստի և արհեստների
հովանավոր դիցուհի
Մարս — Ռազմի աստվածը
Կվիրին — Մարսի որդին
Հռոմեական կայսրությունում երկրպագվում էին նաև
արևելյան աստվածներ Միթրան, Իսիդան, Օսիրիսը։
Ե՞րբ է առաջացել քրիստոնեությունը:
Առաջին դարում
Ո՞ր թվականին կայսրության տարածքում քրիստոնեությունը ճանաչվեց այլ կրոններին հավասար:
Հռոմեական կայսրությունում է ծագել նաև քրիստոնեությունը։ Կոստանդիանոս I կայսեր 313 թ. Միլանի
հրովարտակով քրիստոնյաները ստացան դավանանքի ազատություն։ Հետագայում քրիստոնեությունը
դարձավ պաշտոնական կրոն։
Վերհիշե՛ք, թե որ երկրում է քրիստոնեությունը աշխարհում առաջինը հռչակվել պետական կրոն:
Հայաստանում
Ո՞ր խոշոր քաղաքներում են ստեղծվել եպիսկոպոսություններ։
Հռոմում, Ալեքսանդրիայում, Անտիոքում և Կոստանդնուպոլսում։
Առաջադրանք 3
Հռոմեական քաղաքակրթության ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա/էջ 72-75 պատմել/
Ինքնուրույն կազմի՛ր աղյուսակ և ներկայացրո՛ւ հռոմեացիների
կողմից ստեղծված քաղաքական, գիտական, կենցաղային և մշակութային արժեքները։
Գրավոր պատասխանել հարցերին
ԱՄՓՈՓԻՉ ՀԱՐՑԵՐ
1. Ի՞նչ արդյունք ունեցավ պլեբեյների երկարատև պայքարը:
Նրանք կարողացան հավասարեցնել իրավունքները։
2. Գծապատկերի տեսքով ներկայացրո՛ւ Հռոմի հանրապետության կառավարման համակարգը:
3. Ներկայացրրո՛ւ Կեսարի ու Օկտավիանոսի պատմական կերպարները և համեմատի՛ր նրանց գործունեությունը:
Նրանք երկուսն էլ ստեղծել էն եռապետություն, բայց օկտավիանոսին չեն դավադրել և սպանել։
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ
Վերհիշելով Հայոց պատմությունից քո սովորածը՝
1. նշի՛ր հայոց արքաների, որոնք պատերազմել են Հռոմի դեմ,
Պատերազմել են Տիգրան II մեծ,Արտավաղդ II, Արտաշես II, Տրդատ II, Տրդատ III, Տիգրան (Երվանդյան)VII:
2. թվարկի՛ր այն հռոմեացի պատմիչներին, որոնք գրել են Հայաստանի մասին:
Գրել են Պլուտարքոս, Կոռնելիոս Տակիտոս, Դիոն Կասիոս, Ստրաբոն, Պլինիոս Ավագ։
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Փորձի՛ր բնութագրել գլադիատորին։ Ի՞նչ ֆիլմեր ես դիտել գլադիատորների մասին:
Գլադիատորը ստրուկ է, որը ֆիզիկապես ուժեղ է։ Ես գլադիատորների մասին ոչմի ֆիլմ չեմ դիտել։
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1. Հռոմեացիների ստեղծած քաղաքական, գիտական և մշակութային արժեքներից որո՞նք են օգտագործվում նաև մեր օրերում։
Մարդիկ մինչև հիմա օգտվում են Հռոմի ստեղծած ամենինչից օրինակ՝բետոնից։
2. Համեմատի՛ր Հին Հռոմի և Հունաստանի գիտության և արվեստի նվաճումները։ Գնահատի՛ր դրանց նշանակությունը մարդկության համար:
Հռոմի ավելի շատ կենտրոնացել է երկիրը և գիտությունները լավացնելու վրա։
Հունաստանը կենտրոնացել է արվեստների և մաթեմատիկայի վրա։
Ամփոփիչ հարցեր․ պատմություն
1. Ինչո՞ւ է բրոնզի գյուտը այդքան կարևոր գյուղատնտեսության և ռազմարվեստի և այլնի համար։
Բրոնզի գյուտը շատ կարևոր էր, որովհետև այն թույլ տվեց մարդկանց անել ավելի ամուր գործիքներ և զենքեր, որոնք երկար էին ծառայում: Գյուղատնտեսությունում մարդիկ կարող էին հողի վրա աշխատել ավելի հեշտ՝ կեռասներով ու սակերով: Ռազմարվեստում բրոնզե սրերն ու նիզակները ավելի ուժեղ էին և լավ պաշտպանություն էին տալիս:
2. Նշեք և հիմնավորեք լեզվի, անիվի և ձիերի ընտելացման գյուտերից յուրաքանչյուրի ազդեցությունը մարդկանց կյանքում։
Լեզուն օգնեց մարդկանց ավելի հեշտ հաղորդակցվել և փոխանակվել գիտելիքներով։ Անիվը հեշտացրեց բեռների տեղափոխումն ու ճանապարհորդությունը, ինչը նպաստեց առևտուրին։ Ձին արագացրեց տեղաշարժը և օգնում էր գյուղատնտեսության և ռազմական գործերում։ Այս բոլոր գյուտերը դարձրել են մարդկանց կյանքը ավելի արդյունավետ և կազմակերպված։
3. Համեմատել Արգիշտի I-ի և Սարդուրի II-ի գործունեությունը։
Արգիշտի I-ը հիմնականում զբաղված էր երկրի տարածքները ընդլայնելով՝ նոր քաղաքներ և ամրոցներ կառուցելով։ Սարդուրի II-ը ավելի շատ կենտրոնացել է պաշտպանական համակարգերի կառուցման և քաղաքների ամրակայման վրա։ Նա նաև զարգացման էր տանում առևտուրն ու տնտեսությունը։ Այսպիսով, Արգիշտին ռազմարշավների վրա էր, իսկ Սարդուրին՝ պաշտպանության և տնտեսության բարելավման։
4. Ինչո՞վ էր պայմանավորված Վանի արքաների կողմից իրագործվող հարկադիր տեղահանության և վերաբնակեցման քաղաքականությունը։
Վանի արքաները հաճախ մարդկանց ստիպում էին տեղափոխվել մի վայրից մյուսը: Թագավորության ժամանակ մոտ 700 հազար մարդ էին տեղափոխել, որոնցից 500 հազարը ապրում էին Հայկական լեռնաշխարհում։ Մարդկանց տեղափոխելը օգնում էր, որ թագավորությունը ավելի լավ վերահսկի տարածքները, զարգացնի գյուղատնտեսությունը և մարդկանց պահի միասին։ Այս ամենը պարզապես պատահական չէին անում։ Արքաները լավ մտածում էին, թե ում պետք է տեղափոխեն, ուր և ինչ նպատակով։
5. Որո՞նք են Երվանդական Հայաստանի մասնատման ներքին և արտաքին պատճառները։
Երվանդական Հայաստանի մասնատման ներքին պատճառը թագավորության մեջ իշխանության համար պայքարն ու կենտրոնացված կառավարման թույլ լինելն էր։ Արտաքին պատճառը հարևան ուժեղ պետությունների ներխուժումն ու ճնշումն էր։ Այս երկու գործոնները միասին հանգեցրին երկրի մասնատմանը։
6. Ինչո՞վ էր պայմանավորված Երվանդական Հայաստանում քրմական դասի ազդեցության աճը։
Երվանդական Հայաստանում քրմական դասի ազդեցությունը մեծացավ, որովհետև նրանք ղեկավարում էին կրոնական ծիսակատարություններն ու տաճարները։ Քրմերը նաև վերահսկում էին տաճարների հարստությունը և խորհրդատվություն տալիս արքաներին։ Այդպես նրանք ստացան ուժ և ազդեցություն թե՛ հոգևոր, թե՛ նյութական կյանքում։
7. Բացատրել բառերը, Քաղաքակրթություն, Զիկկուրատ, Խաթթուսաս, Ոստրակիզմ, Հելենականություն, Օլիմպիական խաղեր, Դիկտատոր, Պատրիկ/պլեբեյ, Պրովինցի:
Քաղաքակրթություն — դա այն մարդկանց համախմբված կյանքն է, երբ նրանք ունեն քաղաքներ, օրենքներ, կրթություն, արվեստ ու մշակույթ։
Զիկկուրատ — աստիճանավոր տաճար կամ կրոնական շենք Միջագետքում, որտեղ մարդիկ պաշտում էին իրենց աստվածներին։
Խաթթուսաս — հին Հիտիթական պետության մայրաքաղաքը, այն ժամանակ ուժեղ ու կարևոր քաղաք էր։
Ոստրակիզմ — քաղաքական պրակտիկա, երբ քաղաքում որոշ մարդիկ պարբերաբար բացառում են մեկին, որ նա չունենա շատ իշխանություն։
Հելենականություն — հին հունական մշակույթը, սովորույթները, արվեստն ու գիտությունը, որոնք տարածվել են Միջերկրականում։
Օլիմպիական խաղեր — հին հունական մարզական մրցույթներ, որտեղ մրցում էին տարբեր քաղաք-պետությունների մարզիկները։
Դիկտատոր — իշխանության մի տեսակ, երբ մեկ մարդ է կառավարում առանց խորհրդարանական սահմանափակումների։
Պատրիկ/պլեբեյ -հին հռոմեական հասարակության մարդիկ. պատրիկներ՝ հարստիկ և բարձրորակ ընտանիքներ, պլեբեյներ՝ հասարակ մարդիկ, գյուղացիներ ու զինվորներ։
Պրովինցի — այն տարածքը, որը կառավարվում էր հռոմեական կայսրության կողմից, ոչ թե տեղական իշխանության։
8. Համեմատաել Հին Հռոմի և Հին Հունաստանի
ա) Աշխարագրական դիրքը
Հին Հունաստանը գտնվում էր Միջերկրական ծովի հարավ-արևելյան մասում և կազմված էր շատ փոքր քաղաք-պետություններից։ Մարդիկ ավելի շատ ապրում էին ծովի մոտ և զբաղվում առևտրով ու նավաշինությամբ։ Հին Հռոմը գտնվել է Իտալական թերակղզում և ավելի մեծ տարածք ուներ։ Այն գրավեց հարևան տարածքները և դարձել հզոր պետություն։
բ) Կառավարման ձևը
Հունաստանում յուրաքանչյուր քաղաք-պետություն ինքնուրույն էր, օրինակ՝ Աթենքում մարդիկ մասնակցում էին ժողովրդավարության աշխատանքներին։ Սպարտան ավելի շատ ռազմական համակարգով էր ղեկավարվում։ Հռոմը սկզբում հանրապետություն էր՝ սենատով, հետո դարձավ կայսրություն՝ մեկ մարդու ղեկավարությամբ։ Հռոմը ավելի կազմակերպված ու միասնական պետություն դարձավ այս կերպ։
գ) Աստվածները
Հունաստանում աստվածները մարդու նման էին, նրանցով մարդիկ բացատրում էին բնության երևույթները, օրինակ՝ Զևս, Աֆրոդիտ, Աթենա։ Հռոմեացիները շատ նման աստվածներ ունեին, բայց անունները փոխված էին՝ Յուպիտեր, Վեներա, Միներվա։ Աստվածները կարևոր դեր ունեին ամենօրյա կյանքում և կրոնական ծիսակատարություններում։
դ) Մշակույթ
Հունական մշակույթը կենտրոնացած էր արվեստի, փիլիսոփայության և գիտության վրա։ Նրանք ստեղծեցին հոյակապ քանդակներ, տաճարներ և գրականություն։ Հռոմեացիները ավելի գործնական մշակույթ ունեին՝ շինարարություն, ճանապարհներ, կամուրջներ և օրենքներ։ Նրանք նաև զարգացնում էին գրականությունն ու օրենքները, որպեսզի պետությունը ավելի լավ կառավարվի։
Նոյեմբերի 28-դեկտեմբերի3-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել Համաշխարհային պատմության դասագիրքը:
Հի Հռոմ, էջ63-66-պատմել/
ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ծերակույտ — Տոհմերի ավագներից կազմված խորհուրդ։
Պատրիկ — Տոհմային ավագանու ներկայացուցիչ։
Պլեբեյ — Վաղ Հռոմում քաղաքացիական իրավունքներից զուրկ բնակչությունը։
Մագիստրատուրա — Գործադիր իշխանության մարմինների ամբողջությունը։
Լատիններ, սաբիններ, Էտրուսկներ — Հին Իտալիայի ցեղեր։
Կոնսուլ — Պետական բարձրագույն գործադիր պաշտոնյա։
Ժողովրդական տրիբուն — Պլեբեյների կողմից ընտրվող անձ, որը կարող էր
արգելափակել ցանկացած օրենքի նախագիծ։
Դիկտատոր — Սենատի կողմից արտակարգ իրավիճակներում ժամանակավորապես նշանակվող և անսահմանափակ իշխանությամբ օժտված անձ։
Իմպերատոր — Պատերազմում հաղթած զորավարին ժամանակավորապես
տրվող պատվատիտղոս։
Դոմինատ — Դիոկղետիանոս կայսեր ստեղծած միանձնյա կառավարման համակարգը։
Պրովինցիա — Նահանգ։
Գլադիատորներ — Հանդիսականների առջև նրանց զվարճանքի համար միմյանց դեմ մարտնչող ստրուկներ։ Բառացի նշանակում է «սուսերակիր»։
Հաղթակամար — Նշանավոր իրադարձության պատվին կառուցված կամարակապ դարպաս։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Պրինցիպատ — Հռոմի պատմության Վաղ կայսրության շրջանի անվանումը։
Ապենինյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հարավում։
Հռոմուլոս — Ըստ ավանդության՝ Հռոմի առաջին արքան։
Կարթագեն — Հնագույն քաղաք Հյուսիսային Աֆրիկայում։
Հաննիբալ — Կարթագենի նշանավոր զորավար։
Հուլիոս Կեսար — Հռոմի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից
(Ք. ա. 100–44 թթ.)։
Օկտավիանոս — Հուլիոս Կեսարի քրոջ թոռը, գահակալել է Ք. ա. 27 – Ք. հ. 14 թթ.։
Դիոկղետիանոս — գահակալել է 284–305 թթ.։
Կոստանդիանոս Մեծ — գահակալել է 306–337 թթ.։
Կոլիզեում — Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը։
Գրավոր պատասխանել
Նկարագրի՛ր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները:
Ապենինյան թերակղզին գտնվում է Հարավային Եվրոպայում, Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում։ Այն երկար ու նեղ թերակղզի է, որը տարածվում է դեպի հարավ։ Այստեղ կլիման մեղմ է՝ տաք ամառներով և ոչ շատ ցուրտ ձմեռներով։ Այդ պատճառով տարածքը հարմար է գյուղատնտեսության համար։
Որտե՞ղ և ե՞րբ է հիմնվել Հռոմ քաղաքը և ո՞ր ցեղի կողմից։ Ըստ ավանդության՝ ո՞վ և ե՞րբ է հիմնադրել այն։
Հռոմը հիմնվել է Իտալիայի կենտրոնում՝ Տիբեր գետի ափին։ Այն ստեղծվել է մոտ Ք.ա. 753 թվականին լատին ցեղերի կողմից։ Վայրը ընտրվել էր, որովհետև հարմար էր ապրելու և պաշտպանվելու համար։
Ի՞նչ ցեղեր էին ապրում Ապենինյան թերակղզում։
Ավանդության համաձայն՝ Հռոմը հիմնադրել են երկվորյակ եղբայրներ Ռոմուլոսը և Ռեմուսը՝ Ք.ա. 753 թվականին։ Նրանք մանկուց մեծացել էին մի գայլիկով, և Ռոմուլոսը դարձել է առաջին արքան։
Ներկայացրո՛ւ ժողովրդական ժողովի դերը հռոմեացիների կյանքում:
Թերակղզում ապրում էին լատիններ, սաբիններ, էտրուսկներ և այլ փոքրիկ ցեղեր։ Այս ժողովուրդները հետագայում միաձուլվեցին և կազմեցին հռոմեական ժողովուրդը։
Ի՞նչ էր սենատը:
Սենատը հին Հռոմի խորհուրդն էր, որտեղ հավաքվում էին փորձառու և հարգված մարդիկ։ Նրանք որոշումներ էին կայացնում պետության կառավարման, բանակի և ֆինանսների մասին։ Սենատը Հռոմի ամենահզոր կառույցներից էր։
Ովքե՞ր էին պատրիկները և պլեբեյները:
Պատրիկները հին, հարուստ և իշխանություն ունեցող ընտանիքների ներկայացուցիչներ էին։ Պլեբեյները հասարակ մարդիկ էին՝ արհեստավորներ, գյուղացիներ և վաճառականներ։ Պատրիկները շատ իրավունքներ ունեին, իսկ պլեբեյները՝ ավելի քիչ։
Ո՞ր իրավունքներից չէին օգտվում պլեբեյները:
Պլեբեյները սկզբում չէին կարողանում մասնակցել կառավարությանը և չեն կարողանում զբաղեցնել բարձր պաշտոններ։ Նրանք նույնպես չունեին օրենքներ ընդունելու կամ փոխելու իրավունք։ Ժամանակի ընթացքում պայքարի շնորհիվ այդ իրավունքների մեծ մասը ստացան։
Ի՞նչ էր մագիստրատուրան։ Ո՞վ էր դիկտատորը։
Մագիստրատուրան Հռոմի ղեկավար պաշտոնների ամբողջությունն էր, որոնք ընտրվում էին ժողովրդի կողմից։ Դիկտատորը հատուկ իշխանավոր էր, ում նշանակվում էին մեծ վտանգի ժամանակ։ Նա ունենում էր անսահմանափակ լիազորություններ, բայց միայն 6 ամսով։
Քո կարծիքով ո՞րն էր Հռոմի և Կարթագենի բախման գլխավոր պատճառը:
Հռոմի և Կարթագենի միջև բախման գլխավոր պատճառը Միջերկրական ծովի կառավարումն էր։ Երկու պետություններ էլ ուզում էին տիրել առևտրի ուղիներին և ուժեղանալ։ Այդ մրցակցությունը բերեց Պունիկյան պատերազմներին։
Ո՞վ էր կարթագենցիների նշանավոր առաջնորդը:
Կարթագենի ամենահայտնի առաջնորդը Հանիբալն էր։ Նա հայտնի է իր բանակով և փղերով Ալպերը անցնելու համար՝ Հռոմին հարձակվելու նպատակով։
Ի՞նչ երկրներ է նվաճել Հռոմը Ք. ա. III–I դարերում։ Գտի՛ր այդ երկրները քարտեզի վրա։ Այսօր ի՞նչ պետություններ կան այդ տարածքներում։
Այդ ժամանակ Հռոմը նվաճել է Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, Փոքր Ասիան, Եգիպտոսը և Հյուսիսային Աֆրիկայի մի մասը։ Այս տարածքներում այսօր կան պետություններ, ինչպիսիք են՝ Իտալիա, Իսպանիա, Հունաստան, Թուրքիա, Եգիպտոս, Թունիս և այլուր։
Ծաղկավոր բույսերի բազմացում
1. Որտե՞ղ է տեղի ունենում ֆոտոսինթեզը բջջում։
ա) Միտոքոնդրիում
բ) Քլորոպլաստում
գ) Ցիտոպլազմում
դ) Թաղանթում
2. Ի՞նչ նյութ է անհրաժեշտ ֆոտոսինթեզի համար։
ա) Կարբոնատներ
բ) Ջուր և CO₂
գ) Աղեր
դ) Ազոտ
3. Ի՞նչ է արտադրվում ֆոտոսինթեզի արդյունքում։
ա) Գլյուկոզա և թթվածին
բ) Ածխաթթու գազ և ջուր
գ) Սպիտակուցներ
դ) Աղեր
4. Ո՞ր բույսի մասում է կուտակվում քլորոֆիլը։
ա) Արմատում
բ) Ցողունում
գ) Տերևում
դ) Ծաղկում
5. Բջջային շնչառությունը տեղի է ունենում՝
ա) Միայն ցիտոպլազմում
բ) Միտոքոնդրիում
գ) Քլորոպլաստում
դ) Ցողունում
6. Ի՞նչ է առաջանում բջջային շնչառության ընթացքում։
ա) Թթվածին և սպիտակուց
բ) Էներգիա (ATP), CO₂ և ջուր
գ) Տրիգլիցերիդներ
դ) Աղեր
7. Ֆոտոսինթեզը և բջջային շնչառությունը իրար հակառակ գործընթացնե՞ր են։
ա) Այո
բ) Ոչ
գ) Միայն կենդանիների բջիջներում
դ) Միայն բույսերի բջիջներում
Նոյեմբերի 28-դեկտեմբերի3-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել Համաշխարհային պատմության դասագիրքը:
Հի Հռոմ, էջ63-66-պատմել/
ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ծերակույտ — Տոհմերի ավագներից կազմված խորհուրդ։
Պատրիկ — Տոհմային ավագանու ներկայացուցիչ։
Պլեբեյ — Վաղ Հռոմում քաղաքացիական իրավունքներից զուրկ բնակչությունը։
Մագիստրատուրա — Գործադիր իշխանության մարմինների ամբողջությունը։
Լատիններ, սաբիններ, Էտրուսկներ — Հին Իտալիայի ցեղեր։
Կոնսուլ — Պետական բարձրագույն գործադիր պաշտոնյա։
Ժողովրդական տրիբուն — Պլեբեյների կողմից ընտրվող անձ, որը կարող էր
արգելափակել ցանկացած օրենքի նախագիծ։
Դիկտատոր — Սենատի կողմից արտակարգ իրավիճակներում ժամանակավորապես նշանակվող և անսահմանափակ իշխանությամբ օժտված անձ։
Իմպերատոր — Պատերազմում հաղթած զորավարին ժամանակավորապես
տրվող պատվատիտղոս։
Դոմինատ — Դիոկղետիանոս կայսեր ստեղծած միանձնյա կառավարման համակարգը։
Պրովինցիա — Նահանգ։
Գլադիատորներ — Հանդիսականների առջև նրանց զվարճանքի համար միմյանց դեմ մարտնչող ստրուկներ։ Բառացի նշանակում է «սուսերակիր»։
Հաղթակամար — Նշանավոր իրադարձության պատվին կառուցված կամարակապ դարպաս։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Պրինցիպատ — Հռոմի պատմության Վաղ կայսրության շրջանի անվանումը։
Ապենինյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հարավում։
Հռոմուլոս — Ըստ ավանդության՝ Հռոմի առաջին արքան։
Կարթագեն — Հնագույն քաղաք Հյուսիսային Աֆրիկայում։
Հաննիբալ — Կարթագենի նշանավոր զորավար։
Հուլիոս Կեսար — Հռոմի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից
(Ք. ա. 100–44 թթ.)։
Օկտավիանոս — Հուլիոս Կեսարի քրոջ թոռը, գահակալել է Ք. ա. 27 – Ք. հ. 14 թթ.։
Դիոկղետիանոս — գահակալել է 284–305 թթ.։
Կոստանդիանոս Մեծ — գահակալել է 306–337 թթ.։
Կոլիզեում — Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը։
Գրավոր պատասխանել
Նկարագրի՛ր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները:
Ապենինյան թերակղզին գտնվում է Եվրոպայի հարավում՝ Միջերկրական ծովի մեջ։ Այն նման է երկար կոշիկի։ Այստեղ եղանակը հիմնականում տաք է․ ամառը շոգ է, իսկ ձմեռը՝ մեղմ։
Որտե՞ղ և ե՞րբ է հիմնվել Հռոմ քաղաքը և ո՞ր ցեղի
կողմից։
Հռոմ քաղաքը հիմնել են Տիբր գետի ափին, Ք․ա․ VIII դարում։ Այն հիմնվել է լատին ցեղի կողմից։
Ըստ ավանդության՝ ո՞վ և ե՞րբ է հիմնադրել այն։
Ավանդության մեջ ասվում է, որ Հռոմը հիմնել են եղբայրներ Ռոմուլոսը և Ռեմոսը՝ Ք․ա․ 753 թվականին։
Ի՞նչ ցեղեր էին ապրում Ապենինյան թերակղզում։
լատիններ, էտրուսկներ և սաբիններ
Ներկայացրո՛ւ ժողովրդական ժողովի դերը հռոմեացիների կյանքում:
Ժողովրդական ժողովը հավաքվում էր որոշումներ ընդունելու, առաջնորդներ ընտրելու և օրենքներ քննարկելու համար։
Ի՞նչ էր սենատը:
Այսօրվա ազգային ժողովը
Ովքե՞ր էին պատրիկները և պլեբեյները:
Պատրիկները հարուստ, բարձր խավի մարդիկ էին։
Պլեբեյները սովորական ժողովուրդն էին՝ զբաղվում էին աշխատանքով, արհեստով։
Ո՞ր իրավունքներից չէին օգտվում պլեբեյները:
Նրանք սկզբում չեն ունեցել կառավարիչ ընտրվելու, պաշտոններ ստանալու և սենատի մեջ մտնելու իրավունք։
Ի՞նչ էր մագիստրատուրան։ Ո՞վ էր դիկտատորը։
Մագիստրատուրան Հռոմի պաշտոնների համակարգն էր։
Դիկտատորը հատուկ ժամանակով ընտրված մենիշխան ղեկավար էր՝ դժվար պահերին։
Քո կարծիքով ո՞րն էր Հռոմի և Կարթագենի բախման գլխավոր
պատճառը:
Իմ կարծիքով՝ հիմնական պատճառը Միջերկրական ծովի վրա տիրելու ցանկությունն էր։
Ո՞վ էր կարթագենցիների նշանավոր առաջնորդը:
Ի՞նչ երկրներ է նվաճել Հռոմը Ք. ա. III–I դարերում։ Գտի՛ր այդ երկրները
քարտեզի վրա։ Այսօր ի՞նչ պետություններ կան այդ տարածքներում
Հռոմը գրավեց Հունաստանը, Ասորեստանը, Եգիպտոսը, Իսպանիայի և Ֆրանսիայի տարածքները։
Այսօր այդտեղ կան այնպիսի պետություններ, ինչպիսիք են՝ Հունաստան, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Թուրքիա և Եգիպտոս։
Առաջադրանք 2
Հռոմեական կայսրության առաջացումն ու հզորացումը/էջ 66-72-ը պատմել/
Գրավոր պատասխանել
Ովքե՞ր էին փորձում Հռոմում հաստատել սեփական
գերիշխանությունը:
Հզոր զինվորական առաջնորդները՝ օրինակ Կեսարը, Պոմպեոսը, Կրասոսը։
Ե՞րբ է ստեղծվել առաջին եռապետությունը Հռոմում: Ովքե՞ր ձևավորեցին այն:
Առաջին եռապետությունը ստեղծվեց Ք․ա․ 60 թվականին՝ Կեսարի, Պոմպեոսի և Կրասոսի կողմից։
Կեսարը ե՞րբ զավթեց իշխանությունը Հռոմում։
Կեսարը իշխանությունը զավթեց Ք․ա․ 49 թվականին։
Քո կարծիքով ինչո՞ւ Կեսարին սպանեցին։
Քանզի շատերը վախենում էին, որ նա կդառնա միահեծան թագավոր և կվերացնի ազատությունները։
Ե՞րբ է ձևավորվել երկրորդ եռապետությունը։
Ք․ա․ 43 թվականին։
Ո՞վ էր Օկտավիանոսը։ Ի՞նչ է նշանակում Օգոստոս։
Օկտավիանոսը Կեսարի որդեգրած ժառանգն էր։
«Օգոստոս» նշանակում է «վեհ»
Ի՞նչ փոփոխություններ կատարեց Օգոստոսը կառավարման համակարգում։
Նա կարգավորեց կառավարումը, ուժեղացրեց բանակը, բարելավեց հարկերը, խաղաղություն հաստատեց։
Ինչպե՞ս է կոչվում Օգոստոսի հաստատած կառավարման համակարգը:
Այդ համակարգը կոչվեց կայսրություն։
Ի՞նչ է նշանակում պրովինցիա։
Պրովինցիան նվաճված տարածք էր։
Հռոմը այնտեղ դնում էր իր կառավարիչներին, հավաքում հարկեր և տարածում իր օրենքները։
Արդյունքում՝ այդ վայրերը հռոմեականացան և զարգացան։
Ովքե՞ր էին ստրուկները:
Ստրուկները ազատությունը կորցրած մարդիկ էին։
Հունական ստրուկներ էին գնում, որովհետև նրանք կրթված էին և օգտակար էին որպես ուսուցիչ, օգնակից, գրագիր։
Քո կարծիքով ինչո՞ւ հատկապես հույն ստրուկներ էին գնում
հարուստ հռոմեացիները։
Ստրուկները ազատությունը կորցրած մարդիկ էին։
Հունական ստրուկներ էին գնում, որովհետև նրանք կրթված էին և օգտակար էին որպես ուսուցիչ, օգնակից, գրագիր։
Ովքե՞ր էին գլադիատորները։
Նրանք ստրուկներ կամ ռազմագերիներ էին, որոնք պայքարում էին արենայում։
Ո՞վ էր Դիոկղետիանոսը: Կառավարման մեջ ի՞նչ նորություն մտցրեց նա:
Դիոկղետիանոսը կայսր էր, նա բաժանեց իշխանությունը՝ մի քանի կառավարիչների միջև, որպեսզի կառավարումը թեթևանա։
Ի՞նչ տարբերություն կա պրինցիպատի և դոմինատի միջև։
Պրինցիպատում կայսրը ձևով առաջինն էր հավասարների մեջ,
դոմինատում՝ բացարձակ իշխող։
Ո՞ւմ օրոք և ե՞րբ փոխվեց կայսրության մայրաքաղաքը: Քարտեզի վրա
գտի՛ր այն։ Ինչպե՞ս է այդ քաղաքը այսօր կոչվում
Կոնստանտինոս կայսրը մայրաքաղաքը տեղափոխեց Բյուզանդիոն՝ Ք․հ․ 330թ․․
Այդ քաղաքը այսօր կոչվում է Ստամբուլ։
Ինչո՞ւ տրոհվեց Հռոմեական կայսրությունը: Քանի՞ մասի բաժանվեց այն:
Տնտեսական, ռազմական ու կառավարման դժվարությունների պատճառով։
Այն բաժանվեց երկու մասի՝ Արևելյան և Արևմտյան։
Ե՞րբ է անկում ապրել Արևմտահռոմեական կայսրությունը։
Ք․հ․ 476թ․
Ո՞ր մշակույթն է հատկապես ազդել հռոմեականի վրա։
Հունական մշակույթը՝ գրեթե բոլոր ոլորտներում։
Ներկայացրրո՛ւ հռոմեական դիցարանը:
Հռոմեական դիցարանում կային շատ աստվածներ՝ պատերազմի, սիրո, ընտանիքի, առևտրի և այլ ոլորտների համար։ Նրանք շատ էին նման հունական աստվածներին։
Ե՞րբ է առաջացել քրիստոնեությունը:
Ք․հ․ I դարում։
Ո՞ր թվականին կայսրության տարածքում քրիստոնեությունը ճանաչվեց այլ կրոններին հավասար:
Ք․հ․ 313 թվականին այն հավասարվեց այլ կրոններին։
Վերհիշե՛ք, թե որ երկրում է քրիստոնեությունը
աշխարհում առաջինը հռչակվել պետական կրոն:
Հայաստանում՝ Ք․հ․ 301 թվականին։
Ո՞ր խոշոր քաղաքներում են ստեղծվել եպիսկոպոսություններ։
Հռոմում, Ալեքսանդրիայում, Անտիոքում և Կոստանդնուպոլսում։
Առաջադրանք 3
Հռոմեական քաղաքակրթության ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա/էջ 72-75 պատմել/
Ինքնուրույն կազմի՛ր աղյուսակ և ներկայացրո՛ւ հռոմեացիների
կողմից ստեղծված քաղաքական, գիտական, կենցաղային և մշակութային արժեքները։
Գրավոր պատասխանել հարցերին
ԱՄՓՈՓԻՉ ՀԱՐՑԵՐ
1. Ի՞նչ արդյունք ունեցավ պլեբեյների երկարատև պայքարը:
Պլեբեյների երկար պայքարի արդյունքում նրանք վերջապես ստացան հավասար իրավունքներ պատրիկների հետ։ Նրանք կարողացան զբաղեցնել պաշտոններ, մասնակցել կառավարմանը և պաշտպանել իրենց շահերը։ Այսպես Հռոմում կյանքը դարձավ ավելի արդար։
2. Գծապատկերի տեսքով ներկայացրո՛ւ Հռոմի հանրապետության կառավարման համակարգը:
Հռոմում ժողովուրդը ընտրում էր պաշտոնյաներին։
Պետության ղեկավարը երկու կոնսուլներն էին։
Նրանց կողքին կար Սենատ՝ խորհրդի դերով։
Այս մարմինները միասին ղեկավարում էին երկիրը։
3. Ներկայացրրո՛ւ Կեսարի ու Օկտավիանոսի պատմական կերպարները և համեմատի՛ր նրանց գործունեությունը:
Կեսարը ուժեղ զորավար էր, գրավեց նոր տարածքներ և մեծ հեղինակություն ստացավ։ Նա ցանկանում էր հզոր Հռոմ, բայց նրա իշխանությունը վախեցրեց սենատին։
Օկտավիանոսը՝ Կեսարի որդեգրած ժառանգը, ավելի խելացի ու կշռադատված ղեկավար էր։ Նրա օրոք Հռոմը դարձավ կայսրություն և սկսվեց խաղաղ ժամանակաշրջան։
Կեսարը ընդլայնեց պետությունը, իսկ Օկտավիանոսը այն կայունացրեց։
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ
Վերհիշելով Հայոց պատմությունից քո սովորածը՝
1. նշի՛ր հայոց արքաների, որոնք պատերազմել են Հռոմի դեմ,
Տիգրան Մեծը, Արտավազդ II-ը, և տարբեր Տրդատներ ու Խոսրովներ Հռոմի հետ ունեցել են պատերազմներ։
2. թվարկի՛ր այն հռոմեացի պատմիչներին, որոնք գրել են Հայաստանի մասին:
Տակիտոսը, Պլուտարքոսը, Ստրաբոնը և Կասիոս Դիոնը գրել են մեր երկրի մասին։
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Փորձի՛ր բնութագրել գլադիատորին։ Ի՞նչ ֆիլմեր ես դիտել գլադիատորների մասին:
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1. Հռոմեացիների ստեղծած քաղաքական, գիտական և մշակութային արժեքներից որո՞նք են օգտագործվում նաև մեր օրերում։
Օրենքների համակարգ, ճանապարհների կառուցման ձև, ջրատարներ, կամարներ, թատրոնի ու ճարտարապետության ձևեր, ինչպես նաև լատինական բառեր բժշկության մեջ։
2. Համեմատի՛ր Հին Հռոմի և Հունաստանի գիտության և արվեստի նվաճումները։ Գնահատի՛ր դրանց նշանակությունը մարդկության համար:
Հունաստանը ստեղծեց գիտության ու փիլիսոփայության հիմքերը, թատրոնն ու արվեստը։
Հռոմը այդ գաղափարները կիրառեց պետության մեջ՝ ստեղծելով օրենքներ, կառավարման համակարգ ու մեծ շինություններ։
Այս երկու ժողովուրդների նվաճումները օգնեցին, որ մարդկությունը զարգանա և ավելի կրթված ու կազմակերպված աշխարհ ունենա։
ԱՌԱՋԻՆ ԲԱԺՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ /էջ77—79/ 15-20 նախադասությամբ ամփոփիր, ինչը ամենաշատաը տպավորվեց առաջին բաժինն ուսումնասիրելիս:
Ծաղկավոր բույսերի բազմացում
- Ի՞նչ եղանակով են կատարվում ծածկասերմ բույսերի բազմացումըԾաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով:
2. Ո՞րն է ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգանները
Սպի, փոշանոթ, ծաղկեպսակ, բաժակաթերթիկ, ծաղկակոթ, սերմնարան, վարսանդ, առէջ, առէջաթել, սռնակ, ծաղկաթերթ
3. Նկարագրեք խաչաձև փոշոտումը
Խաչաձև փոշոտում — փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու կամ կենդանիների՝ միջատների, թռչունների և այլնի օգնությամբ:
4. Նկարագրեք ինքնափոշոտումը
Ինքնափոշոտում — փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:
