ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Դեմոս Հին հունական պոլիսի լիիրավ քաղաքացիներ:
Պոլիս — Հին հունական ինքնիշխան քաղաք–պետություն:
Խմբիշխանություն — Կառավարման ձև, երբ իշխանությունն ավագանու ձեռքում է:
ժողովրդավարություն — Կառավարման ձև, երբ օրենքների ստեղծմանը և կառավարմանը մասնակցում է ողջ ժողովուրդը:
Աշխարհաժողով — Պոլիսի ազատ քաղաքացիներից կազմված ժողովրդական ժողովը` գերագույն օրենսդիր մարմինը:
Օստրակիզմ — Աթենքում կիրառվող օրենք, որի նպատակն էր քվեարկության միջոցով երկրից տասը տարով վտարել ժողովրդավարության համար
վտանգ ներկայացնող քաղաքացիներին:
Սպարտիատներ — Սպարտայի պոլիսի լիիրավ քաղաքացիները:
Հելոտ — Սպարտայի պոլիսի անազատ բնակչությունը
Ամֆիթատրոն — Թատերական ներկայացման համար կառուցված կիսաշրջանաձև շինություն:
Օլիմպիական խաղեր Օլիմպիական աստվածներին նվիրված մարմնամարզական մրցումներ:
Հելլենականություն Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներով սկսված դարաշրջան:
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Բալկանյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հարավում:
Էգեյան ծով — Ծով Բալկանյան թերակղզու և Փոքր Ասիայի միջև:
Մակեդոնիա Հին պետություն Բալկանյան թերակղզու հյուսիսում։
Միջավայրը
Հին հունական քաղաքակրթությունը ձևավորվել է Բալկանյան թերակղզու հարավում՝ ներկայիս Հունաստանի տարածքում՝ Էգեյան ծովի կղզիներում և Փոքր Ասիա թերակղզու արևմուտքում։ Հունաստանը հիմնականում լեռնային երկիր է, որտեղ քիչ են երկրագործության համար պիտանի հողերը: Հացահատիկային կուլտուրաների մշակման համար նպաստավոր պայմանների սղությունը խոչընդոտում էր բնակչության կենսապահովման խնդիրը: Այդ պատճառով այստեղ ավելի զարգացած էին անասնապահությունը և այգեգործությունը: Պարենի խնդիրը, ինչպես նաև կլիմայական պայմանների տատանումները պատճառ դարձան, որպեսզի հույների մի մասը արտագաղթեր երկրից: Զարգացած նավագնացության շնորհիվ նրանք Միջերկրական և Սև ծովերի առափնյա շրջաններում հիմնադրեցին նոր բնակավայրեր` գաղութներ (օրինակ՝ ներկայիս Մարսելը, Նեապոլը, Տրապիզոնը և այլն):
Հունական քաղաքակրթության սկիզբը
Հունական քաղաքակրթության սկիզբը Կրետե-միկենյան դարաշրջանն է (Ք. ա. III-II հազ.): Այս դարաշրջանում աչքի էր ընկնում հունական ամենախոշոր կղզի Կրետեում ստեղծված պետությունը, որի մայրաքաղաքը Կնոսոսն էր:
Ըստ հունական ավանդության՝ Կրետեի արքա Մինոսը իրեն էր ենթարկել Էգեյան ծովի ավազանի երկրները և բոլորը նրան հարկատու էին: Նա միաժամանակ պետության աշխարհիկ և հոգևոր գերագույն ղեկավարն էր: Կրետեի պետությունը անկում ապրեց Ք. ա. XV դարում մեծ ուժգնության հրաբխի ժայթքման հետևանքով, որից հետո այն նվաճվեց հունալեզու աքայացիների կողմից:
Պոլիսի ձևավորումը
Ք. ա. VIII–VI դարերում սկսում են ձևավորվել բազմաթիվ փոքր քաղաք–պետություններ, որոնք կոչվում էին պոլիսներ
Առավել խոշոր պոլիսներն էին Կորնթոսը, Աթենքը, Մեգարան, Սպարտան: ժողովրդի (դեմոս) մեծամասնությունը ազատ գյուղացիներն էին: Բնակչության վերնախավը կազմում էր տոհմային ավագանին, որն ուներ և՛ հող, և՛ հարստություն, և՛ հասարակական բարձր դիրք: Պետության կառավարումը ավագանու ձեռքում էր: Կառավարման այս ձևը կոչվում էր խմբիշխանություն (օլիգարխիա): Դեմոսի ստորին խավը պայքարում էր ավագանու դեմ իր իրավունքների համար:
Շատ պոլիսներում դեմոսը հաղթեց, և ստեղծվեց կա
ռավարման նոր համակարգ՝ ժողովրդավարություն
(դեմոկրատիա): Հին Հունաստանի պոլիսներից առավել խոշորը և հզորը Աթենքն ու Սպարտան էին:
Աթենական պոլիսը
Ք. ա. 594 թ. Աթենքում կառավարիչ Սոլոնի բարեփոխումների շնորհիվ հաստատվեցին ժողովրդավարական կարգեր: Այսուհետև պոլիսի կառավարման գործին մասնակցում էին բոլոր չափահաս տղամարդիկ: Մարդկանց ծագումն այլևս վճռորոշ նշանակություն չուներ: Աթենքի գերագույն օրենսդիր մարմինը աշխարհաժողովն էր՝ էկլեսիա: Այն ընտրում էր կառավարման նոր բարձրագույն մարմին՝ ստրատեգոսների խորհուրդ:
Աթենքում գործում էր նաև օստրակիզմի իրավունքը: Ամեն տարի Աշխարհաժողովի մասնակիցներին առաջադրվում էր հետևյալ հարցը. «Ո՞ւմ ես համարում Աթենքի համար վտանգավոր»: Նախապես բաժանված կավե սալիկների (օստրակոն) վրա յուրաքանչյուրը գրում էր նրա անունը, ում համարում էր այդպիսին: Ով ամենից շատ էր հիշատակվում, տասը տարով վտարվում էր քաղաքից: Այն ի սկզբանե նախատեսված էր, որպեսզի թույլ չտրվի որևէ մեկին բռնի ուժով տիրել իշխանությանը։ Սակայն ժամանակի ընթացքում օստրակիզմը վերածվեց քաղաքական պայքարի միջոցի:
Հին Սպարտայի պոլիսը
Սպարտայի պոլիսը օլիգարխիական բնույթ ուներ: Սպարտայի բնակչությունը բաղկացած էր երկու ոչ իրավահավասար դասերից` փոքրաքանակ սպարտիատներից և մեծաքանակ հելոտներից: Սպարտիատներն իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին: Նրանք չէին զբաղվում երկրագործությամբ և արհեստներով, այլ զինվորներ էին և ժամանակի մեծ մասը նվիրում էին մարմնակրթությանը և ռազմական գործին: Սպարտիատները Հին Հունաստանի ամենաարհեստավարժ զինվորներն էին: Նրանք ապրում էին համեստ և չափավոր կյանքով, քչախոս էին: Նրանց քչախոսությունը և կարճ ու կտրուկ պատասխանները դարձել են թևավոր խոսք՝ լակոնիկ խոսելաոճ:
Պատերազմ գնալիս սպարտացի զինվորն ուներ միայն մեկ ճանապարհ՝ հաղթել կամ զոհվել: Որդուն պատերազմ ուղարկող մայրը, նրան տալով վահանը, պատվիրում էր. «Վահանով կամ վահանի վրա»: Դա նշանակում էր, որ զինվորը պետք է կա՛մ հաղթի, կա՛մ զոհվի և Սպարտա բերվի վահանի վրա:
Յուրաքանչյուր սպարտացի ընտանիքի տրվում էր հողակտոր՝ այնտեղ ապրող հելոտներով, որոնք պարտավոր էին մշակել հողը և սպարտիատին վճարել հարկ բնամթերքով: Հելոտները զուրկ էին քաղաքացիական իրավունքներից:
Սպարտայում համատեղ կառավարում էին երկու արքաներ, որոնց իշխանությունը ժառանգական էր: Կար նաև Ծերակույտ, որը կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ ամենանշանավոր տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ նրանք կազմում էին պետական կառավարման գերագույն մարմինը:
Պատասխանել հարցերին
- Որտեղ է ձևավորվել հին հունական քաղաքակրթությունը՞։
Հին հունական քաղաքակրթությունը ձևավորվել է Բալկանյան թերակղզու հարավում՝ ներկայիս Հունաս տանի տարածքում՝ Էգեյան ծովի կղզիներում և Փոքր Ասիա թերակղզու արևմուտքում։
- Ինչու՞ Հին Հունաստանում դժվար էր զբաղվել երկրագործությամբ։
Հունաստանը հիմնականում լեռնային երկիր է, որտեղ քիչ են երկրագործության համար պիտանի հողերը:
- Ի՞նչ դեր ուներ ծովը հին հույների կյանքում։
Զարգացած նավագնացության շնորհիվ նրանք Մի- ջերկրական և Սև ծովերի առափնյա շրջաններում հիմնադրեցին նոր բնակավայրեր` գաղութներ (օրինակ՝ ներկայիս Մարսելը, Նեապոլը, Տրապիզոնը և այլն):
- Ի՞նչ նշանակություն ունեին հունական գաղութները, և ինչպիսի՞ քաղաքներ կարելի է բերել որպես օրինակ։
(օրինակ՝ ներկայիս Մարսելը, Նեապոլը, Տրապիզոնը և այլն):
- Ո՞ր շրջանն է համարվում հունական քաղաքակրթության սկիզբը, և ո՞ր քաղաքն էր Կրետեի պետության կենտրոնը։
Հունական քաղաքակրթության սկիզբը Կրետե-միկենյան դարաշրջանն է (Ք. ա. III-II հազ.):
Այս դարաշրջանում աչքի էր ընկնում հունական ամենախոշոր կղզի Կրետեում ստեղծված պետությունը, որի մայրաքաղաքը Կնոսոսն էր:
- Ինչպե՞ս էին կոչվում հին հունական փոքր քաղաք-պետությունները։
Ք. ա. VIII–VI դարերում սկսում են ձևավորվել բազմաթիվ փոքր քաղաք–պետություններ, որոնք կոչվում էին պոլիսներ
- Որո՞նք էին կառավարման հիմնական ձևերը հունական պոլիսներում։
Պետության կառավարումը ավագանու ձեռքում էր: Կառավարման այս ձևը կոչվում էր խմբիշխանություն (օլիգարխիա): Դեմոսի ստորին խավը պայքարում էր ավագանու դեմ իր իրավունքների համար:
- Ինչո՞վ էին առանձնանում Սոլոնի բարեփոխումները, և ինչպե՞ս դրանք
- ազդեցին Աթենքի ժողովրդավարության վրա։
Ք. ա. 594 թ. Աթենքում կառավարիչ Սոլոնի բարեփոխումների շնորհիվ հաստատվեցին ժողովրդավարական կարգեր: Այսուհետև պոլիսի կառավարման գործին մասնակցում էին բոլոր չափահաս տղամարդիկ: Մարդկանց ծագումն այլևս վճռորոշ նշանակություն չուներ: Աթենքի գերագույն օրենսդիր մարմինը աշխարհաժողովն էր՝ էկլեսիա: Այն ընտրում էր կառավարման նոր բարձրագույն մարմին՝ ստրատեգոսների խորհուրդ:
- Ի՞նչ է օստրակիզմը, և ինչու՞ այն ներդրվեց։
Աթենքում գործում էր նաև օստրակիզմի իրավունքը: Ամեն տարի Աշխարհաժողովի մասնակիցներին առաջադրվում էր հետևյալ հարցը. «Ո՞ւմ ես համարում Աթենքի համար վտանգավոր»: Նախապես բաժանված կավե սալիկների (օստրակոն) վրա յուրաքանչյուրը գրում էր նրա անունը, ում համարում էր այդպիսին: Ով ամենից շատ էր հիշատակվում, տասը տարով վտարվում էր քաղաքից: Այն ի սկզբանե նախատեսված էր, որպեսզի թույլ չտրվի որևէ մեկին բռնի ուժով տիրել իշխանությանը։ Սակայն ժամանակի ընթացքում օստրակիզմը վերածվեց քաղաքական պայքարի միջոցի:
- Ինչո՞վ էր տարբերվում Սպարտայի ռազմական համակարգն ու հասարակական կառուցվածքը Աթենքից։
Աթենքը առաջնորդվում էր դեմոկրատիայով, այնտեղ ամենակարեվոր օրենքը <<օստրակիզմի>> օրենքը, իսկ Սպարտայում մարդիկ ավելի շատ կենտրոնացած էին բանակի և զինվորավարության վրա և այնտեղ կաղավարում էր խմբիշխանությունը։
Հույն-պարսկական պատերազմները
Ք. ա. V դարում Աքեմենյան Իրանը փորձեց նվաճել Հունաստանը: Ք. ա. 490 թ. Աթենքը Մարաթոնի ճակատամարտում պարտության մատնեց պարսիկներին: Ք. ա. 480-479 թթ. աքեմենյան արքա Քսերքսեսը ձեռնարկեց մեծ արշավանք դեպի Հունաստան: Պատերազմի սկզբում Թերմոպիլյան կիրճում պարսկական վիթխարի բանակը հաղթեց Սպարտայի արքա Լեոնի դասի 300 զինվորներից բաղկացած փոքրաթիվ ջոկատին.Լեոնիդասը և նրա բոլոր զինվորները հերոսաբար զոհվեցին անհավասար մարտում: Սակայն հետագայում հույները կարողացան հասնել հաջողության և վտարել պարսիկներին: Աթենական պետության ոսկե դարը. Պերիկլես. Հույն-պարսկական պատերազմներից հետո Աթենքը մեծ վերելք ապրեց շնորհիվ ականավոր գործիչ Պերիկլեսի գործունեության : Պերիկլեսը կարգավորեց Աթենքի հասարակական և քաղաքական կյանքը:Անկախ իրենց ունեցվածքից և դիրքից Աթենքի քաղաքացիներն օրենքի առաջ հավասար էին:
Պետական պաշտոն վարելու համար սահմանվեց աշխատավարձ: Ամենաաղքատ քաղաքացիներն անգամ հնարավորություն ստացան մասնակցելու պետական գործերին: Մեծացավ աշխարհաժողովի դերը: Այն ընդունում էր օրենքները և հետևում դրանց կատարմանը: Աշխարհաժողովը քննարկում էր պաշտոնյաների հաշվետվությունը, որոշում արտաքին քաղաքականության խնդիրները: Պերիկլեսյան Աթենքը դարձավ արվեստների և գիտության կենտրոն: Այստեղ ապրում ու ստեղծագործում էին շատ նշանավոր պատմագիրներ, իմաստասերներ, թատերագիրներ, ճարտարապետներ: Քաղաքում կառուցվեցին բազմաթիվ տաճարներ և պետական շինություններ: Աթենքը վերածվեց Հունաստանի մշակութային կենտրոնի:
Պերիկլեսի շրջանի Աթենքը համարվում է ժողովրդավարության և հունական մշակույթի զարգացման գագաթնակետը:
Պոլիսային քաղաքակրթության անկումը
Ք. ա. 431-404 թթ. հունական պոլիսները Աթենքի և Սպարտայի գլխավորությամբ պատերազմում էին միմյանց դեմ: Պատերազմին միջամտեց նաև Աքեմենյան տերությունը, որին ձեռնտու էր հունական պետությունների թուլացումը: Չնայած Սպարտան հաղթեց, սակայն պատերազմը քայքայեց պոլիսների տնտեսությունը և սրեց ներքին հակասությունները:
Այս ծանր պայմաններում առաջատար պոլիսներում դեմոսը սկսեց վերասերվել ամբոխի: Նրան օտար դարձան վեհ գաղափարները: Հայտնվեց քաղաքական գործիչների մի նոր սերունդ, որն առաջնորդվում էր ոչ թե հասարակության, այլ սեփական շահերով: Նրանց կոչում էին ամբոխավարներ: Պոլիսային համակարգի անկումից օգտվեց Բալկանյան թերակղզու հյուսիսում գտնվող Մակեդոնիան, որը նվաճեց Հունաստանը:
Հին հունական մշակույթը
Հույները ստեղծեցին մշակութային անանց արժեքներ, որոնք կազմում են արդի եվրոպական մշակույթի
հիմքը: Ք. ա. VIII դ. ստեղծվեց հունական այբուբենը, որի հիման վրա սկզբնավորվեց գրավոր մշակույթը: Պոլիսներում սկսեցին պետական ծախսերով բացել տարրական դպրոցներ: Երեխաներին սովորեցնում էին գրել, կարդալ, հաշվել, երգել։ Հունաստանում գրաճանաչության մակարդակը բարձր էր: Հետագայում բացվեցին նաև բարձրագույն դպրոցներ:
Հին հունական գրականությունը հնագույնն է Եվրոպայում։ Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմները համարվում են համաշխարհային գրականության գլուխգործոցներ: Հետագա սերունդներն այդ պոեմներն անվանել են «հունական կյանքի հանրագիտարան»:
Հունական աստվածները և հերոսները դարձել են համաշխարհային գրականության մեջ ամենահիշատակվող կերպարները:
Հունաստանում հատկապես զարգացած էին ճարտարապետությունն ու քանդակագործությունը: Ճարտարապետական մեծարժեք շինություններ էին ստեղծվում բոլոր զարգացած պոլիսներում: Աթենքի հովանավոր աստվածուհուն՝ Աթենասին նվիրված տաճարը Պարթենոն, համարվում էր համաշխարհային արվեստի գլուխգործոցներից մեկը: Մարմնակրթությունը հին հույների կյանքի անբաժանելի մասն էր: Նրանց կարծիքով մարդը պետք է ձգտեր կատարելության ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական զարգացման գործում: Կառուցվում էին գիմնասիոններ, որտեղ մարդիկ զբաղվում էին տարբեր մարզաձևերով. վազք, ըմբշամարտ, բռնցքամարտ, նետաձգություն, ձիավարություն և այլն: Շուտով սկսեցին կազմակերպել համահունական մրցումներ: Դրանցից ամենատարածվածը օլիմպիական աստվածների պատվին կազմակերպվող խաղերն էին, որոնք անցկացվում էին չորս տարին մեկ անգամ։ Առաջին օլիմպիական խաղերը կազմակերպվել են Ք. ա. 776 թ.:
Դիոնիսոս աստծուն նվիրված ծիսակատարություններից ծնվեց թատրոնը: Ներկայացումների համար կառուցում էին կիսաշրջանի տեսքով շինություններ, որոնք կոչվում էին ամֆիթատրոններ: Թատրոնի ճարտարապետությունը ընդօրինակվեց ժամանակակից աշխարհում և տարածվեց` դառնալով ներկայիս արևմտյան թատրոնի հիմքը:
Հույները մեծ ներդրում են ունեցել նաև գիտության տարբեր ճյուղերի զարգացման ոլորտում:
Հույները համարվում են արևմտյան իմաստասիրական դպրոցի հիմնադիրները: Հունաստանի ամենանշանավոր իմաստասերներն էին Սոկրատեսը, Պլատոնը և Արիստոտելը:
Հույն բժիշկ Հիպոկրատեսը համարվում է բժշկության հայրը, իսկ Հերոդոտոսը՝ պատմահայրը: Նրա ջանքերով պատմագիտությունը դարձավ առանձին գիտաճյուղ:
Հին Հունաստանում է ձևավորվել նաև Դեմոկրիտեսի ատոմային ուսմունքը: Այն բնության և ողջ տիեզերքի մասին առաջին կառուցվածքային բացատրությունն էր:
Հույն գիտնական Պյութագորասի աշխատություններն ընկած են մաթեմատիկայի զարգացման հիմքում։ Նա նաև առաջինն էր, ով հիմնավորեց երկրի գնդաձև լինելը: Հին հունական ժողովրդավարությունը մարդկության պատմության ամենամեծ նվաճումներից մեկն է համարվում:
Օլիմպիական աստվածները
Զևս — աստվածների հայրը
Հերա — ընտանիքի, մայրության դիցուհին էր, Զևսի կինը
Ապոլոն — Արեգակի, գուշակության, բժշկության աստ վածը, հովանավորում էր գիտությունները, ար
վեստները և արհեստները
Աֆրոդիտե — գեղեցկության ու սիրո դիցուհին
Աթենաս իմաստության, ճարտարության և արհեստների դիցուհին
Հերմես — Զևսի բանբերը
Արես — ռազմի աստվածը
Դիոնիսոս պտղաբերության, գինու և զվարճանքի
աստվածը:
Պոսեյդոն — ծովերի և օվկիանոսների տիրակալը, նավագնացների հովանավորը
Հադես մեռյալների, ստորերկրյա աշխարհի աստվածը
Պատասխանել հարցերին
- Ի՞նչ նպատակ ուներ Աքեմենյան Իրանը Ք.ա. V դարում Հունաստանում:
Ք.ա. V դարում Աքեմենյան Իրանը (Պարսկաստանը) նպատակ ուներ ընդլայնել իր ազդեցությունը Հունաստանում և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում։
- Ո՞ր ճակատամարտում Աթենքը հաղթեց պարսիկներին Ք.ա. 490 թ.:
Նա հաղթեց Մարատոնի ճակատամարտում
- Ո՞ր արքան ղեկավարում էր աքեմենյան բանակը Հունաստանի դեմ Ք.ա. 480-479 թթ.:
Ք.ա. 480-479 թթ. Աքեմենյան բանակը ղեկավարում էր Քսերքսես I-ը։
- Ի՞նչ է տեղի ունեցել Թերմոպիլյան կիրճում, և ո՞վ էր սպարտացիների առաջնորդը:
Թերմոպիլյան ճակատամարտում սպարտացիները, Լեոնիդաս I-ի գլխավորությամբ, հերոսաբար դիմադրեցին պարսիկներին, բայց դավաճանության պատճառով պարտվեցին։
- Ինչպե՞ս հույները վերջնականապես հաղթեցին պարսիկներին:
Հույները վերջնականապես հաղթեցին պարսիկներին Պլատեայի ճակատամարտում որտեղ սպարտացիների գլխավորությամբ հունական զորքերը հաղթեցին Աքեմենյան բանակին։ Այդ հաղթանակից հետո պարսիկները ստիպված թողեցին Հունաստանը։
- Ո՞վ էր Պերիկլեսը, և ի՞նչ փոփոխություններ նա իրականացրեց Աթենքում:
Պերիկլեսը Աթենքի առաջնորդն էր Ք.ա. 5-րդ դարում։ Նա զարգացրեց ժողովրդավարությունը, կառուցեց Պարթենոնը և ուժեղացրեց Աթենքի նավատորմը։
- Ի՞նչ էր աշխարհի ժողովը (էկլեսիան) և ինչո՞վ էր այն կարևոր Աթենքի ժողովրդավարության համար:
Աշխարհի ժողովը Աթենքում քաղաքացիների մասնակցությամբ օրենսդիր մարմին էր, որտեղ քննարկվում էին կարևոր որոշումներ՝ երաշխավորելով ժողովրդավարությունը։
- Ինչո՞ւ Աթենքն ու Սպարտան պատերազմեցին միմյանց դեմ Ք.ա. 431-404 թթ.:
Դրա պատճառն էր իրենց տարածքային ազդեցության համար, ինչպես նաև քաղաքական տարբերությունների պատճառով։ Սպարտան հաղթեց Աթենքին ՝ Պարսկաստանի օգնությամբ։
- Ինչպե՞ս Մակեդոնիան օգտվեց հունական պոլիսների թուլացումից:
Մակեդոնիան, իր ուժեղ բանակով ու դիվանագիտությամբ, օգտվեց Հունաստանի պոլիսների թուլացումից՝ Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ II-ի ղեկավարությամբ ձեռք բերելով գերիշխանություն։
- Ինչպե՞ս էին հույները նշում Օլիմպիական խաղերը, և ե՞րբ անցկացվեցին առաջին խաղերը:
Օլիմպիական առաջին խաղերը անցկացվել են Մ.թ.ա. 776 թվականին Օլիմպիայում՝ Զևսի պատվին: Խաղերը տեղի էին ունենում ամեն չորս տարին մեկ, և հիմնականում անցկացվում էին մենամարտեր ու սպորտային մրցումներ: