November 18

ԱՄԲՈՂՋ ԹՎԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ


Ա
յն բնական թիվը, որը ցույց է տալիս, թե կոորդինատային ուղղի վրա զրոյից քանի միավոր հեռավորության վրա է գտնվում տվյալ ամբողջ թիվը, կոչվում է այդ ամբողջ թվի բացարձակ արժեք կամ մոդուլ։

Օրինակ՝ A (–4) կետը, ինչպես և D (+4) կետը (տե՛ս նկ. 63) գտնվում են զրոյից կոորդինատային ուղղի 4 միավոր հատվածի հավասար հեռավորության վրա։ Հետևաբար –4 և +4 թվերի բացարձակ արժեքները հավասար են միևնույն 4 բնական թվին։

Օրինակ՝ 

 |−4| = + 4

Այսպիսով՝ զրոյից տարբեր ամբողջ թվի մոդուլը դրական թիվ է։ Հակադիր թվերն ունեն նույն մոդուլը։ |2| = |−2|, |+3| = |−3| = +3, |−5| = |+5| = + 5։ 

Առաջադրանքներ․

1. Լրացրե՛ք բացթողումը, կարդացե՛ք ստացված գրառումը.
ա) |+1| = 1 ,
բ) |−6| = 6 ,
գ) |0| = 0 ,
դ) |−3| = 3 ,
ե) |+7| = 7 ,
զ) |−8| = 8

2. Գտե՛ք տվյալ թվի մոդուլը. +2, −2, +5, −5, +8, −10, +100, +0, −3.

|+2|=2
|-2|=2

|+5|=5
|-5|=5

|+8|=8

|-10|=10

|+100|=100

|+0|=0

|-3|=3

3. Նշե՛ք երկու տարբեր թվեր, որոնց մոդուլները հավասար լինեն:

|+85|=85
|-85|=85

|+79|=79
|-79|=79

|+53|=53
|-53|=53

|+13|=13
|-13|=13

|+9|=9
|-9|=9

4.  2, 5, −3, 10, −17 թվերից յուրաքանչյուրի համար նշե՛ք նույն մոդուլն ունեցող մեկ այլ թիվ:

|-2|=2
|-5|=5
|-10|=10

5. Նշե՛ք երկու թիվ, որոնց մոդուլը լինի.
ա) 2,
+2, -2
բ) 7,
+7, -7
գ) 9,
+9, -9
դ) 8
+8, -8

6. Կատարե՛ք գործողությունը.
ա) |+ 6| + |+ 7|= 6+7=13
բ) |− 9| + |− 8|=9+8=17
գ) |− 6| + |+ 7|=6+7=13
դ) |+ 8| + |+ 9|=8+9=17

7. Հաշվե՛ք.
ա) |−9| − |−6|=9+6=15
բ) |− 5| − |+ 3|=5+3=8
գ) |−20| − |−6|=20+6=26
դ) |− 17| − |− 8|=17+8=25

8. Հաշվե՛ք գումարը.
ա) |−7| + |+5| + |+8| + |−10|=7+5+8+10=30
բ) |+12| + |−2| − |+10| +|−9|=12+2+10+9=33
գ) |+18| + |−2| − |−5| − |−15|=18+2+5+15=40
դ) |−10| + |−2| − |−8| + |−5|=10+2+8+5=25

9. Գտե՛ք թիվ, որի մոդուլը լինի, քանի՞ այդպիսի թիվ կարելի է գտնել
ա) +5, բ)0  գ)+21)  դ)+123

10. Հետևյալ թվերից գտե՛ք ամենամեծ բացարձակ արժեքն ունեցող թիվը.

11, 15, – 3, – 18, – 21, 17:

11)Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների աճման կարգով. – 18, 0, 29, 3, – 4, – 17, – 5, 39։

12)Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների նվազման կարգով. 81, – 93, 104, – 300, – 88, 112։

13)Խանութ են բերել 96 կարմիր և կապույտ գնդակներ։ Այդ գնդակները դասավորել են խմբերով այնպես, որ յուրաքանչյուր 12 կապույտ գնդակի հետ դրվել է 4 կարմիր գնդակ։ Մեկ շաբաթ հետո 135 այդպիսի գնդակներ էլ են բերել։ Դրանք նույնպես բաժանել են խմբերի, որոնցում յուրաքանչյուր 9 կապույտ գնդակի հետ դրվել է 6 կարմիր գնդակ։ Ընդամենը քանի՞ կարմիր և քանի՞ կապույտ գնդակ է բերվել խանութ։

November 11

Սովորում ենք ճիշտ լվացվել

hand washing
https://youtube.com/watch?v=rZ8tVgFyY84%3Ffeature%3Doembed

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:

November 11

Վահան Տերյան

Աշնան առավոտի երգը

Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։

Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…

November 7

Մարմինների փոխազդեցությունը, ուժ

Մեր շուրջը գտնվող մարմինները մեկուսացված չեն և շատ հաճախ ազդում են մեկը մյուսի վրա, ինչի շնորհիվ ձեռք են բերում արագություն կամ փոխում են այն:

Հաստատուն արագությամբ հավասարաչափ շարժում հազվադեպ է լինում: Հաճախ մարմինները շարժվում են անհավասարաչափ. շարժման ընթացքում նրանց արագությունը մեծանում կամ փոքրանում է:
Օրինակ սեղանի վրայով գլորվող գնդի բախումը սեղանի վրա դրված անշարժ գնդի հետ: Բախման հետևանքով երկու գնդերն էլ փոխում են իրենց արագությունները. շարժվող գնդի արագությունը փոքրանում է, իսկ անշարժ գունդը սկսում է շարժվել:

Դիտումներն ու փորձերը ցույց են տալիս.

1. Մարմնի արագությունը փոխվում է միայն այն դեպքում, երբ նրա վրա ազդում են այլ մարմիններ:

im37.gif

Օրինակ

Ֆուտբոլիստը ոտքի հարվածով կարող է շարժման մեջ դնել գնդակը, կանգնեցնել այն կամ փոխել գնդակի շարժման ուղղությունը:

2. Ոչ մի մարմին չի կարող միակողմանիորեն ազդել այլ մարմնի վրա առանց իր վրա կրելու նրա հակազդեցությունը:

Բոլոր մարմինները իրար վրա ազդում են փոխադարձաբար, այսինքն փոխազդում են:

Օրինակ

Երբ նկարում պատկերված տղաները, պարանը ձգելով, ազդում են իրար վրա, այդ դեպքում սկսում են շարժվել երկուսն էլ: 

large.png

Դիտարկենք երկու փորձ սայլակներով.

ա. Սայլակներից մեկին ամրացված է առաձգական թիթեղ, որը ճկված է և կապված թելով: Եթե այրենք թելը, թիթեղը կուղղվի, բայց սայլակը կմնա անշարժ:

1-12.png

բ. Առաջին սայլակի դիմաց դնենք երկրորդ սայլակը: Եթե այրենք թելը, երկու սայլակներն էլ կսկսեն շարժվել միմյանց հակառակ ուղղություններով:

1-52.png

Մարմինները կարող են փոխազդել ոչ միայն անմիջականորեն հպվելիս, այլև` որոշակի հեռավորության վրա:

Օրինակ

Երկիրը ձգում է ոչ միայն իր վրա գտնվող մարմիններին, այլ նաև այն մարմիններին, որոնք գտնվում են որոշակի բարձրության վրա: Մագնիսը ձգում է իրենից որոշ հեռավորության վրա գտնվող երկաթե մեխերը և այլն:

magnet-gacc.gif

Ազդեցությունը քանակապես բնութագրելու համար օգտագործում են ուժ ֆիզիկական մեծությունը: 

Օրինակ

Երբ մենք հրում ենք սեղանի վրա գտնվող չորսուն, ասում ենք, որ մեր կողմից չորսուի վրա ուժ է ազդում:

Մենք մարմնի վրա կարող ենք ազդել տարբեր ուղղություններով, հետևաբար` ուժն ուղղություն ունի:        

Forces On a Table-iloveimg-cropped.gif

Ուժը նշանակում են F (էֆ) տառով: Ինչպես ցանկացած ֆիզիկական մեծություն՝ ուժը նույնպես կարելի է չափել: Այդ պատճառով անհրաժեշտ է ընտրել չափման միավոր և չափողսարք:

1.Ի՞նչ է փոխազդեցությունը, կարողանալ օրինակներ բերել:

Մարմնի արագությունը փոխվում է միայն այն ժամանակ, երբ նրա վրա ազդում են այլ մարմիններ։ Բոլոր մարմիններն իրար վրա ազդում են փոխադարձաբար, այսինքն՝ փոխազդում են։ Մարմնի արագությունը փոխվում է միայն այն դեպքում, երբ նրա վրա ազդում են ուրիշ մարմիններ: Օրինակ՝ փայտով հարվածում ենք գնդին, որը կպնում է այլ գնդի։ Բախման հետևանքով երկու գնդերն էլ փոխում են իրենց արագությունները. շարժվող գնդի արագությունը փոքրանում է, իսկ անշարժ գունդը սկսում է շարժվել։

2.Ի՞նչ է ուժը, ի՞նչ տառով են այն նշանակում:

Ուժը նշանակում են F (էֆ) տառով:

3.Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:

Օրինակ՝ փայտով հարվածում ենք գնդին, որը կպնում է այլ գնդի։ Բախման հետևանքով երկու գնդերն էլ փոխում են իրենց արագությունները. շարժվող գնդի արագությունը փոքրանում է, իսկ անշարժ գունդը սկսում է շարժվել։

November 4

Թեմա՝ Պատահույթի հավանականություն

1.Նետում են զառ: Հաշվե՛ք պատահույթի հավանականությունը.
ա) «հանդես կգա 5 թիվը» 1/6
բ) «հանդես կգա զույգ թիվ» 3/6
գ) «հանդես կգա կենտ թիվ» 3/6
դ) «հանդես կգա 3-ի բաժանվող թիվ»:2/6

2. Մետաղադրամը նետել են մեկ անգամ: Ինչի՞ է հավասար հավանականությունը, որ հանդես կգա զինանշան: 1/2

3. Մետաղադրամը նետել են մեկ անգամ: Որքա՞ն է հավանականությունը, որ հանդես կգա գիր: 1/2

4.  2 սև և 5 սպիտակ գնդակ պարունակող արկղից պատահականորեն հանվել է 1 գնդակ: Ինչի՞ է հավասար հավանականությունը, որ հանվել է.
ա) սև գնդակ, 2/7
բ) սպիտակ գնդակ:5/7

5. Նետում են երկու զառ: Որքա՞ն է հետևյալ պատահույթի հավանականությունը.
ա) «միավորների գումարը 2 է»,1/36
բ) «միավորների գումարը 10 է»,1/4
գ) «միավորների գումարը 12 է»,1/36
դ) «միավորների գումարը 13 է»: 0
Հարցեր կրկնողության համար:

6. Հաշվիր.

ա) 50-ը  500-ի ո՞ր տոկոսն է,
հուշում.
50×100:500=5000:500=10%
բ) 25-ը 125-ի ո՞ր տոկոսն է, 25×100:125=2500:125=20%
գ) 30-ը 300-ի ո՞ր տոկոսն է, 30×100:300=3000:300=10%
դ) 15-ը 75-ի ո՞ր տոկոսն է, 15×100:75=1500:75=20%
ե) 40-ը 250-ի ո՞ր տոկոսն է, 40×100:250=4000:250=16%
զ) 15-ը 900-ի  ո՞ր տոկոսն է: 15×100:900=1500:900=15/9

7. Ապրանքի գինը 5600 դրամ էր։ Այդ գինը նախ բարձրացավ 10 %-ով, ապա իջավ նույնքան տոկոսով։ Նախնական գնի համեմատ ավելի թա՞նկ, թե՞ ավելի էժան դարձավ ապրանքը։ 5600

8. Շախմատային մրցաշարում 120 խաղերից 42-ն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։ Ոչ-ոքիների քանակը խաղերի ընդհանուր քանակի քանի՞ տոկոսն է։

42×100:120=32

November 4

Առողջությունը այն է երբ մարդը իրեն լավ է զգում։

Առողջությունը կախվաց է հետեևյալ գործոններից

1․ Հիգենիա

2․Սնունդ

3․ժառանգականություն

4․շրջակա միջավայր

5․մարզվել

6․վնասակար սովորություններ

7․կրթություն

8․աղքատություն

9․պատասանատու վարքագիծ

10․հոգեվիճակ

Վերադասավորում եմ ըստ իմ կարծիքով

1․ հիգիենա

2․մարզանք

3․սնունդ

4․պատասխանատու վարքագիծ

5․աղքատություն

6․շրջակա միջավայր

7․վնասակար սովորություն

8․ժառանգականություն

9․նորմալ հոգեվիճակ

10․կրտություն