February 5

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

December 19

Առաջին ուսումնական շրջանի ամփոփու Մայրենի

Այս տարի ես Արևելյան դպրոցից տեղափոխվեցի Միջին դպրոց։ Ունեցա որոշակի դժվարություններ,քանի որ առարկան ավելի բարդ էր։

Սա իմ Մայրենի բաժնի հղումն է՝ Մայրենի

Այս ուսումնական շրջանում իմ կատարած աշխատանքներն են՝

Լեւոն Շահնուր. Փաթիլը

Անդաստան․ Դ․ Վարուժան

Մայրենի

18/11

Վահան Տերյան

Գործնական քերականություն

Քաղաք, որտեղ ամեն ինչ կլոր է

Գրաբարյան առակներ

Մայրենի

Կրակի առասպելը: Վլադիմիր Հուլպաչ

23.09

Չալանկը: Ստեփան Զորյան

Մայրենի

Մայրենի տն

Կարդալ բայը չի սիրում հրամայական: Դանիել Պենակ․ Լրացուցիչ առաջադրանք

December 9

Լեւոն Շահնուր. Փաթիլը

Անծայրածիր տիեզերքում իրարանցում էր տիրում: Միլիոնավոր տարիների մեջ անթիվ պատահածը այս անգամ խելքահան էր արել բոլորին: Պատճառն այն էր, որ երբևէ եղած բոլոր ստեղծվածների մեջ ամենափխրունին երկրային ինչ-որ ուժ ստիպում էր թախծել…
Հրեշտակներից մեկը շտապելով խցկվեց անտես ամպի մեջ ու զգալով մոտեցող անիմանալի գոյն` ասաց.
-Տեր իմ, այսօր անցնում էի Քո հրապույր ամպերի վրայով և հանկարծ լսեցի այստեղի համար տարօրինակ ձայներ: Մոտենալով ուշադիր նայեցի և ի զարմանս ինձ` ջրերից շունչ առած մի Փաթիլ տեսա, որը լաց էր լինում, և հարցիս, թե ինչու է այսպես տխուր ու մոլոր և այն էլ այստեղ` երկնքում, որտեղ տխրությունը սկսվող ու տանող ուղիներ չունի, նա պատասխանեց.
-Ուզում եմ գնալ աշխարհ, երազում տեսել եմ մի արարածի այնքան~ քնքուշ ու բարի…
Հետո, Տեր իմ, մի պահ լռեց ու նորից թախանձեց.
-Ձյունաճերմակ իմ հրեշտակ, դու էլ ինձ նման պարզ ու թափանցիկ հոգի ունես` խնդրիր Բարձյալին թող ինձ ամուր թևեր պարգևի, որպիսզի դիմանամ վայրէջքին` ես պետք է տեսնեմ Նրան…
Եվ պատասխանը դղրդաց ամբողջ տիեզերքով մեկ ու լսեցին բոլորը` բարեհոգի հրեշտակից մինչ անվերջություն.

-ԹՈՂ ԳՆԱ~…
Բոլորը աստվածակերտ աստիճաններից հետաքրքրված աննախադեպ եղածից հավաքվել էին տեսնելու մի կերպ երևացող էակին…
Ամեն մեկն իր խորհրդով ցանկանում էր օգնել այս թախծող արարածին…
Աստղերն իրենց պատրաստակամությամբ Փաթիլին տվեցին իրենց կառուցվածքը, որովհետև լավ գիտեին, որ երկրում սիրում են նայել իրենց…
Քամիներին սանձողը խոստացավ հետևել նրա անվնաս վայրէջքին:
Իսկ Լուսինը երազկոտ լույսի հատիկներ ցողեց նրա երեսին…
Ճակատագիրը լրացնող եռակազմ ծերունին խոստացավ երկրում կարգավորել ժամն ու ժամանակը, ապա բոլորի սպասող զգայարանների ներքո անկեղծացավ.
-Մնացյալը, թե ինչ կլնի ինձ էլ հայտնի չէ…
Փաթիլը, ներկաների ուշադրությունից շոյված, սրտանց շնորհակալություն հայտնեց և ուրախ ողջույների տակ սլացավ երկիր…
Ճանապարհին նրան հանդիպող փաթիլները լսել էին տարածված լուրը և հարգալից դիմավորելով, մաղթանքներով ուղեկցում էին նրան…
Փաթիլը չգիտեր ինչպես հայտներ իր ուրախությունը-այո~ ներքև ու ներքև դեպի կյանք ու սեր…
Իսկ քամիները տանում էին նրան ամբողջ մեղմությամբ և արդեն նշմարելով երկրի մանրաշարժը հեռացան…
Ճակատագիրն էլ իր հերթին արեց այն, ինչ որ պետք էր…
Ու մի աղջնակ զմայվելով փետրվարյան գեղեցիկ ու, թերևս, այդ տարվա վերջին ձյունով` վազեց ներքև և զվարթացած սկսեց խենթանալ ու պար բռնել փաթիլների հետ…
Հանկարծ վեր նայեց ու ձյան հավաքի մեջ նկատեց մի լուսափայլ ու տարբերվող փաթիլի և հետևելով նրան` կանգ առավ…
-Ահա~ նա, -բացականչեց Փաթիլը ու անստեղծ` պայթող ուրախությունից մի քանի պտույտ գործելով հպվեց ու գգվեց պարզված ձեռքի ափին…ցանկացավ ասել ու պատմել, թե ինչքան~ երկար է եղել իր վայրէջքը, որովհետև սիրում էր…բայց չհասցրեց…
Աղջիկն իր տաք շնչով համբուրեց մեծ ու հրաշալի փաթիլը…հետո հաճույքից ժպտալով թափ տվեց ձեռքում մնացած ջուրն ու շարունակեց քայլել…

Առաջադրանքներ`

1.Անծանոթ բառերը բացատրի’ր:

Գգված-գրկել

Աստվածակերտ- Աստծու կերտած

2.Պատմվածքից դուրս գրի’ր բարդ, ածանցավոր բառեր։

Անծայրածիր, աննախադեպ, պատրաստակամությամբ, շնորհակալություն։

3.Պատմվածքից դուրս գրի’ր  դարձվածքներ:

Պար բռնել-պարել, խելքահան անել- գայթակղել, պարզ ու թափանցիկ հոգի-բարի հոգի, շունչ առած- հանգստացած, կենդանացած:

4. Խորհուրդ տո’ւր փաթիլին:

Փաթիլին խորհուրդ կտամ, որ մի պահ տևող հաճույքի համար չարժեր ավարտել կյանքը։

November 27

Անդաստան․ Դ․ Վարուժան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարան

կայլակի-կհոսի

թող ըլլա-թող լինի

ցորյանի-ցորենի

աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ

Առաջադրանքներ

1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

Ակոս–երկար գծաձև փոս հողի վերին շերտում, կոչնակ–եկեղեցի, գյուղակ–գյուղ, բերրիություն–պտղաբերություն, ցող–օդի՝ խոնավությունից գոյացող ջրի կաթիլներ, օրհներգություն–սաղմոս, գերանդի–երկար կոթի վրա ամրացվող սուր, ամբար–շտեմարան, բերկրություն–ուրախություն, հորդել–հորդությամբ հոսել։

2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։
Աշխարհի արևելյան կողմը
Խաղաղություն թող լինի
Այրուն, քրտնիք չհոսի ակոսում
Ու երբ կհնչի զանգը բոլոր գյուղերում
Օրհներգություն թող լինի։

3․ .Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:
Պտղաբեր, առատ, սիրված, բարի, աշխատասեր, բեր, խնամված, գեղեցիկ

4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):
Որ մարդիկ աղբ չթափեն գետնին։

5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:
Պտղաբերում թող ըլլա
Որովհետև ես ցանկանում եմ որ պտուղները շատանան։

6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր։

November 19

Մայրենի

1․ Բառերը բաժանի՛ր բաղադրիչների և գրի՛ր բառերի տեսակները (ըստ կազմության)․

դժգույն-դժ-գույն
գունավոր-գույն-ա-վոր
խաղաղություն-խաղաղ-ություն
անկախություն-ան-կախ-ություն
հանրային-հանուր-ային
չկամ-չ-կամ
ամպոտ-ամպ-ոտ
միտք-միտ-ք
գետափնյա-գետ-ափն-յա-բարդածանցավոր
հորդառատ-հորդ-առատ-բարդ
2․ Բաց թողած տեղերում լրացրու գ, կ, ք (անծանոթ բառերը բացատրի՛ր ․ բառարանով)․
Անհո.ի, բար., բարվո.ել, բացա.անչություն, բերան.սիվայր, գլխահա., գո.նոց, զու.եր. , կար.ապահ, հա.նել, հե.իաթ, քսու. , ա.ցան, եր.ել, երկարաձի., զու.որդել, ընդեր., թա.ակիր, թաղի., թան.արան, թան.արժե., թար.մանիչ, թնջու., ի.ական, ժանի., լե.եոն, լ.տի, ծա.ել։

Անհոգի, բարկ, բարվոքել, բացականչություն, բերանքսիվայր, գլխահակ, գոգնոց, զուգեր. , կարգապահ, հագնել, հեքիաթ, քսուկ , ակցան, երգել, երկարաձիգ, զուգորդել, ընդերգ, թագակիր, թաղիք, թանգարան, թանկարժեք, թարգմանիչ, թնջուկ, իգական, ժանիք, լեգեոն, լկտի, ծակել։

3․ Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ՝ ընտրված ուղղագրական բառարանից:

Մարզիկ լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը:

Նրա հագին վարդագույն վերնաշապիկ էր ու նորաձև փեշ:

Սիրում է ժամերով պառկել տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին:

Հավաքած բոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց սենյակում, դրեց պահարանի մեջ:

Կրիաի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում:

Լավ լողորդի ու փրկարարի քn հռչակը մեր քաղաքից արդեն դուրս է եկել:

Վիրավոր գազանի ոռնոցը անտառում դեռ երկար լսվեց:

4․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Քանդում են հին տները, թա.վում են աղ..սները, խուլ աղմուկով .կնում են գերա..երը: Վիե..ացի մի փ..տավաճառ այ.պիսի իրադար.ությունը երբե. բաց չի թողնում: Նա չն.ին գնով կամ .լ ձրի հավա.ում է կառ..ցի փայտ.. մասերը: Երա.շտական գոր.իքներ պատրաստողները չորացա. փայտը շատ բար.ր են գնահատում: Դրանցից հ..նալի տավիղներ, կի.առներ ու ակորդ.ոններ են սար.վում:

Քանդում են հին տները, թափվում են աղերսները, խուլ աղմուկով ըկնում են գերանները: Վիեննացի մի փայտավաճառ այդպիսի իրադարձությունը երբեք բաց չի թողնում: Նա չնչին գնով կամ էլ ձրի հավատում է կառույցի փայտյա մասերը: Երաժշտական գործիքներ պատրաստողները չորացած փայտը շատ բարձր են գնահատում: Դրանցից հիանալի տավիղներ, կիթառներ ու ակորդիոններ են սարքվում:

November 18

18/11

1․ Բառերը բաժանի՛ր բաղադրիչների և գրի՛ր բառերի տեսակները (ըստ կազմության)․

  • դժգույն-դժ+գույն
  • գունավոր-Գույն + ավոր
  • խաղաղություն-խաղաղ+ություն
  • անկախություն-պետության
  • հանրային- հանր+ային
  • չկամ-չ+կամ
  • ամպոտ-ամպ+ոտ
  • միտք-միտ+ք
  • գետափնյա-գետ+ափ+յա
  • հորդառատ-հորդ+ա+առատ
Continue reading
November 11

Վահան Տերյան

Աշնան առավոտի երգը

Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։

Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…